ՀՀ երկրորդ նախագահին նոր մեղադրանք կառաջադրվի, եթե...
![](https://www.lragir.am/wp-content/uploads/2019/05/%D6%84%D5%B8%D5%B9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%BF.jpg)
«Եթե ՍԴ դիմելու և ՍԴ-ի կողմից որոշում կայացնելու հարցերը լուծվեն, լինեն այնպիսի մեկնաբանություններ Սահմանադրության նորմերի հիման վրա, որ այդ մեխանիզմները գործեն, միանշանակ, այո՛, նոր մեղադրանք կառաջադրվի»,–ասաց Բաղդասարյանը։
Նա նշեց, որ արդեն իսկ Վերաքննիչ քրեական դատարան են դիմել, քանի որ 3 մեծ փաստարկ ունեն ՍԴ որոշման առնչությամբ (մարտի 26–ին ՍԴ–ն որոշեց, որ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով 300.1 հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը)։
Բաղդասարյանի խոսքով` առաջին փաստարկն այն է, որ դատական նիստը տեղի է ունեցել օրենքով սահմանված կարգի խախտմամբ` ամբաստանյալների բացակայությամբ`այն դեպքում, երբ նրանց ներկայությունը պարտադիր է։
Երկրորդն էլ այն է, որ ՍԴ–ի կողմից նորմը հակասահմանադրական ճանաչվելուց հետո չի կարող հանցադեպի բացակայության մասին խոսք լինել։
Երրորդ մեծ փաստարկն էլ, ըստ, Բաղդասարյանի, այն է, որ Քրեական դատավարության օրենսգրքի այն նորմերը, որոնք կիրառել է առաջին ատյանի դատարանը քրեական հետապնդումը դադարեցնելու ու վարույթը կարճելու որոշում կայացնելիս` Սահմանադրությանը հակասում են։