Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

03 հուլ 2021 14:00

Բարակ ծածկոցով, կեղտոտ, անխնամ. Գյումրու Ավտոկայան թաղամասում թողել են նորածին տղա երեխայի

Գյումրու Ավտոկայան թաղամասում պարիսպներից մեկի տակ թողել են մի քանի ժամ առաջ ծնված նորածին տղա երեխայի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրուց։

ՀՀ ոստիկանության Շիրակի բաժանմունքից հայտնեցին, որ լքված երեխայի մասին ահազանգը ստացել են այսօր 10:10–ին: Երեխան հայտնաբերվել է Ավտոկայան թաղամասի Շահումյան փողոցում: Մեկնել է օպերատիվ քննչական խումբ:
Ըստ մեր տեղեկությունների` տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդ։ Նա լսել է երեխայի ձայն, մոտեցել ու տեսել է, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել է ոստիկանություն ու շտապօգնություն:

«Շտապ օգնության բրիգադը տեղում տեսել է,որ երեխան կենդանի է, պորտալարը նույնիսկ կտրած չի եղել: Անմիջապես փաթաթել ու տեղափոխել են մանկական հիվանդանոց»,-նշեց Գյումրու Շտապօգնության ծառայության տնօրեն Արթուր Մանուկյանը:
Այսօր` հուլիսի 3-ին, ժամը 10։30-ի սահմաններում, նորածինը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Նրա քաշը 3 կգ 100 գրամ է, հասակը`51 սմ:

Առաջնակի զննումով երեխան սառած է եղել: Բնածին արատ նորածնի մոտ չի հայտնաբերվել:

«Ունեցել է սրտի տոների հազվականություն, ցածր ճնշում: Եղել է կապտակարմրավուն երանգով: Երեխան հասուն նորածին է՝ մի քանի ժամական, ամենաշատը` 6, քանի որ պորտալարը դեռ թաց էր»,-Sputnik Արմենիային ասաց հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը` հավելելով, որ թեև երեխան արատ չունի, բայց ունի բուժման կարիք:
Երեխան փաթաթված է եղել բարակ ծածկոցով ու մեկ տակաշորով` կեղտոտ ու անխնամ, տակաշորը եղել է հողոտ, պատված խոտի մնացորդներով:

Գյումրու Մոր և մանկան ավստրական հիվանդանոցում զննում են նորածնին
Հիվանդանոցում անմիջապես կազմակերպվել է երեխայի համապատասխան բուժզննումն ու հետազոտությունները:

Մարգարիտա Հարությունյանը նշեց, որ երեխան կլինի բժիշկների հսկողության տակ, կմնա վերակենդանացման բաժանմունքում այնքան, մինչև վիճակը կարգավորվի: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր