Թուզը նպաստում է արյան ճնշման իջեցմանը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, բարելավում է աղիների աշխատանքը          Սա նաև հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեին ՀՀ իշխանություններին` մնային ու ապրեին Արցախում       Բարսելոնան» 6։0 հաշվով հաղթել է «Վալենսիային», դուբլի հեղինակներ դարձան Ռաֆինյան, Ֆերմին Լոպեսը և Լևանդովսկին    

03 հուլ 2021 14:31

Տեսանյութ.Մեկուկես տարի անց վթարից 80% այրվածքներ ստացած 8-ամյա տղան արդեն ինքնուրույն սնվում է և խմում

Մեկուկես տարի անց վթարից 80% այրվածքներ ստացած 8-ամյա տղան արդեն ինքնուրույն սնվում է և խմում 😍
2020 թվականի ապրիլի 28-ին երեխան ընդունվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք` 60 տոկոս մարմնի և 20 տոկոս շնչուղիների այրվածքներով։
Երեխայի վիճակը գրեթե անհույս էր. նաև այրվածքաբանների կողմից էր գնահատական տրվել, թե հնարավոր է` մի քանի օրից մահանա։ Համակարգված աշխատանքի ու մասնագետների ջանքերի շնորհիվ կենտրոնում կարողացել են տղային դուրս բերել այդ ծանր վիճակից։
Այս մեկ տարվա ընթացքում տղան 15-ից ավելի վիրահատություն է տարել: Նախորդ ամիս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ռուս պրոֆեսորի մասնակցությամբ մեր երկրի վիրաբուժության մեջ աննախադեպ համարվող, բարդ վիրահատություն է արվել: Կատարվել է շնչափողի ցիրկուլյար մասնատում և կերակրափողի պլաստիկա: Այն կատարել են պրոֆեսոր Ռազումովսկին, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու բժշկական կենտրոնի թիմը:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյան
Տեսանյութն այստեղ

 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր