Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

05 հուլ 2021 10:33

«Ղարաբաղը մե՞րն է, թե՞ ձերը»․ Բաթումիում հայ անչափահասի են դանակահարել

Աջարիայում ադրբեջանցիները հարձակվել են ախալքալաքցի դպրոցականների վրա, ինչի հետևանքով երիտասարդներից մեկը դանակահարվել է։ Akhaltskha.net-ի հաղորդմամբ, նախնական տվյալներով, երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա վիրահատությունից հետո 4-5 օր մնալու է հիվանդանոցում բժիշկների խնամության ներքո։

Akhaltskha.net-ին  Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ին։ Նրա խոսքերով, 5-6 չափահաս ազգությամբ ադրբեջանցի մոտեցել են մարդատար մեքենային, որի շուրջ կանգնած են եղել դպրոցական երիտասարդները և փորձել ծաղրել, սադրիչ հարցեր տալ Արցախի պատկանելության մասին ու սպառնալ հաշվեհարդար տեսնել երիտասարդների նկատմամբ, որից հետո միջադեպ է գրանցվել և երիտասարդներից մեկը դանակահարվել է։

aliq.ge-ն գրում է, որ անչափահաս, տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում, ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: 

Ախալքալաքի բնակիչները պատմել են, որ Բաթումիում ազգությամբ հայերին մոտեցել են վանկարկելով՝ «Ղարաբաղը մերն է, թե՞ ձերը», հավանաբար, ազգությամբ ադրբեջանցիներ: Գոմանի բնակիչների խոսքով, տեղի ունեցածի ընթացքում միջամտել է նաև ոստիկան, ով ևս վնասվել ու տեղափոխվել է հիվանդանոց: aliq.ge-ի ունեցած տեղեկությունների համաձայն,Գոմանցի անչափահասին դանակահարելու համար, բերման է ենթարկվել մեկ անձ:

«Ալիք Մեդիան» փորձել է մանրամասներ պարզել Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից, սակայն, վերջիններս հրաժարվեցին մեզ պաշտոնական տեղեկություն փոխանցել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր