Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

05 հուլ 2021 17:13

Բաթումում ադրբեջանցու կողմից դանակահարված հայ տղային վիրահատել են. նոր մանրամասներ

Բաթումում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով դանակահարված հայ տղային` Մարտունիկ Ուստյանին, վիրահատել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանը։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ին։
«Տղայի առողջական վիճակում որոշակի դրական դինամիկա կա։ Կարծում եմ` մի քանի օրվա ընթացքում նա դուրս կգրվի հիվանդանոցից։ Տղան որովայնի շրջանում է վնասվածքներ ստացել և ծանր վիճակում տեղափոխվել է Բաքումիի հիվանդանոց»,–ասաց Այվազյանը։

Նրա խոսքով` ադրբեջանցիները` 5-6 հոգով են եղել, մոտեցել են 3 անչափահաս հայ տղաներին և, իմանալով, որ նրանք հայեր են, սկսել են հարցուփորձ անել, թե` «Ղարաբաղը մերն է, թե՞ ձերը»։ Դրանից հետո վիճաբանություն է սկսել, որից հետո ադրբեջանցիներից մեկը դանակահարել է Մարտունիկին։

Այվազյանը հայտնեց` ադրբեջանցիները 30-35 տարեկան են եղել։ Նա ասաց նաև, որ վնասվածք է ստացել նաև մեկ ոստիկան, որը փորձել է միջամտել։
Այվազյանի խոսքով` ադրբեջանցիներից մեկը ձերբակալվել է. հնարավոր է, որ հենց այն տղան է ոստիկանությունում, որը դանակահարել է հային։

Ի դեպ, Վրաստանի իրավապահները որևէ հայտարարություն չեն տարածել դեպքի առնչությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր