«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

05 հուլ 2021 16:40

Արցախի հայկական հանրապետության ներկայիս տարածքը հավասար է Մոսկվայի զբաղեցրած տարածքին. հուսանք՝ Ռուսաստանն այն թշնամուն չի հանձնի

Օրերս Արցախի պետնախարարը հայտնեց, որ մի քանի ամիս հետո ադրբեջանը չի օգտվի Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի ճանապարհից:
Այս նկատառումը պատրաստել էի մոտ երկու շաբաթ առաջ, բայց չէի հրապարակել: Այսօր այն ներկայացնում եմ ընթերցողի ուշադրությանը:

Տրամաբանական է, թե ոչ.

Ամիսներ շարունակ, իսկ ավելի ճիշտ սկսած անցած պատերազմական հոկտեմբերի 10-11-ից այնպիսի զգացում էր, որ թուրքը ձգտում է դեպի Շուշի…

Այստեղ մանրամասների մեջ չընկնենք, ուղղակի փաստենք, որ Ջրականի ճեղքումից հետո, հարավային մասերից դեպի Շուշի գոյություն ունեցող ամենակարճ ճանապարհներից մեկը Ֆիզուլի-Կաջար-Կարմիր Շուկա-Սարուշեն-Շոշ-Շուշի ճանապարհն է, որը լրիվությամբ մեր հսկողության տակ է ու որից այս ամիսների ընթացքում ռուսական խաղաղապահների աջակցությամբ օգտվում են ադրբեջանցիները:

Ադրբեջանն այժմ այսպես կոչված «հաղթանակի» ճանապարհ է կառուցում, որը դասավորված է վերը նշված ճանապարհին համարյա զուգահեռ՝ նրանից ոչ մեծ հեռավորության վրա և այն անցնում է բավականին բարդ ռելիեֆով ու փաստացի քանդուքարափ է անում Արցախի ֆլորայի ու ֆաունայի մի անկրկնելի և մեծ հատված: Էլ չեմ խոսում պատմական հայկական Վարանդայի մելիքության տարածքի, մելիքանիստ Ավետարանոցի, գերեվարված պատմական հուշարձանների, եկեղեցական համալիրների ներկա վիճակի մասին…

Այսինքն այդ ճանապարհը անցնում է նախկինում և դարեր շարունակ ամբողջովին հայերով բնակեցված բնակավայրերով, որոնք գտնվում են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի շրջաններում, որը կրկնում եմ՝ նախկին ԼՂԻՄ-ի բացարձակապես հայերով բնակեցված տարածաշրջանն էր:

Հիմա հարց՝ եթե չկա ինչ-որ պայմանավորվածություն (հնարավոր է գաղտնի) Արցախի նախկին ինքնավար մարզի տարածքն այդ սահմանով կիսելու վերաբերյալ, ապա ինչո՛ւ է ադրբեջանը ահռելի միջոցներ ծախսում նոր ճանապարհի կառուցման վրա:

Հնարավոր պատասխան՝ քանի որ նախկին ԼՂԻՄ-ի տարածքը բաժանված է Թուրքիա-ադրբեջան տանդեմի ու Արցախի Հանրապետության, ՌԴ-ի և…հնարավոր է ՀՀ-ի միջև: Այլ ձևով այս տարբերակը կարելի է ներկայացնել, որ նախկին ԼՂԻՄ-ի տարածքը բաժանված է երկու՝ ռուսական և թուրքական օկուպացիոն գոտիների:

Այս տարբերակի իսկության մասին է խոսում նաև այն իրողությունը, որ ադրբեջանը փաստացի հրաժարվել է Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի ավելի հարմար ու կարճ ճանապարհից:

Աստված մի արասցե, եթե այս տարբերակը համապատասխանի իրականությանը: Փաստացի կստացվի, որ Արցախի հոյակերտ, բնական պաշարներով հարուստ ու անմատչելի հատվածը տրված է թշնամուն ու Էրդողանը եկել էր էքսկուրսիայի:

Ուր է, որ իրողությունների ու իրավիճակի վերլուծության վրա կառուցված այս տրամաբանական շղթան սխալ լինի…ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ գործունեությամբ վերականգնվեն նախկին ԼՂԻՄ-ի սահմանները, ու այդ տարածքում Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային հանրության կողմից ճանաչվի:

Հ.Գ.1. Ի դեպ ճանապարհների թեմայով մոռացության տված մի կարևոր պահի մասին ևս, եթե հիշում եք ադրբեջանի բռնապետը նոյեմբերյան՝ մեր համար կապիտուլյացիոն հայտարարությունից հետո, երբ ուրախացած շատ էր բլբլացնում, մի առիթով ասել է, որ առաջիկա մի քանի տարում ՌԴ-ն Բերձորը (Լաչին) շրջանցող և ՀՀ-ի հետ կապող այլ ճանապարհ կկառուցի:

Հ.Գ.2. Արցախի հայկական հանրապետության ներկայիս տարածքը հավասար է Մոսկվայի զբաղեցրած տարածքին. հուսանք, որ Ռուսաստանն այն թշնամուն չի հանձնի...

Հ.Գ.3. Վերջերս կրկին Արցախի թեմայով աշխարհին իր մոտեցումներով զարմացրեց բռնապետ իլհամը՝ բարբաջելով, որ այլևս չկա ԼՂ հակամարտություն, առհասարակ ՀՀ-ն նրա կարծիքով այլևս չպետք է օգտագործի Լեռնային Ղարաբաղ եզրույթը, քանզի այդպիսի վարչական միավոր գոյություն չունի…

Իսկ Արցախի անվտանգության իրական երկարամյա երաշխավոր ՀՀ-ն, որը դարձել է Արցախի ժողովրդի սոցիալական անվտանգության երաշխավորը, լուռ է: Գոնե հակադարձեք, որ Արցախի գոյությունը ոչ մի կապ չունի ադրբեջան արհեստական գոյակցության հետ,որ մոտ 30 տարի առաջ ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունն կոնկրետ այդ խնդիրը լուծելու համար, վերջապես այն իրողությունները, որ թվարկվեց վերևում խոսում է այն մասին,որ Արցախի Հանրապետությունը ճիշտ է բզկտվել է գիշատիչ ադբեջանաթուրքաահաբեկչական հարձակման շնորհիվ, սակայն ի հեճուկս «ուզուն ախմախների» այն գոյություն ունի և կրկին վեր է հառնելու՝ բռնելով վերածննդի ու զարգացման սեփական ուղին…

Հեղինակ՝ Կամո Աթայան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր