«Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն          Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին       Ռուբլին թանկացել է, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 15-ի համար    

05 հուլ 2021 17:48

Տեսանյութ.Սոչիում փողոցները վերածվել են գետերի. ուժգին հոսանքը քշում-տանում է անգամ մեքենաները

Սոչիում փողոցները վերածվել են գետերի, որոնցով հնարավոր է տեղաշարժվել միայն նավով կամ լողալով: Ուժգին հոսանքը քշում-տանում է անգամ մեքենաները, գրում է life.ru-ն:

Առողջարանային քաղաքում ջրհեղեղ է սկսվել առատ տեղումների պատճառով, որոնք սկսվել էին նախորդ օրը: Միանգամից մի քանի գետ դուրս է եկել ափերից: Նկուղներն ու շենքերի առաջին հարկերն անցել են ջրի տակ:

Հորդառատ անձրևների հետևանքով ջրի կրիտիկական մակարդակ է գրանցվել Սոչիի Խերոտա և Մացեստա գետերում, ինչի հետևանքով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը բնակիչներին հորդորել է պատրաստվել հնարավոր տարհանմանը և հավաքել անհրաժեշտ իրերը:

Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում բնակչությանն օգնելու նպատակով հերթապահում են «Կուբան ՍՊԱՍ»-ի և «Սոչիի փրկարար ծառայության» անձնակազմերը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր