Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում          Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

06 հուլ 2021 12:29

Արմավիրի մարզում վթարի է ենթարկվել աշակերտներ տեղափոխող Mercedes Sprinter-ը. երեխաները վերադառնում էին Աշտարակի ձորից

Արմավիրի մարզում երեկ՝ ժամը 22:10-ի սահմաններում, Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 37-ամյա Հայկ Ալեքսանյանի վարած ВАЗ 2106 մակնիշի եւ 45-ամյա Հայկ Սաֆարյանի վարած  Mercedes Sprinter  մակնիշի միկրոավտոբուսը: Այս մասին հաղորդում է  shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Կայքի տեղեկություններով՝ Mercedes Sprinter-ի մեջ եղել է մոտ 20 երեխա, ովքեր սովորում են Էջմիածնի տարբեր դպրոցներում եւ Աշտարակի ձորից, որտեղ գնացել էին հանգստի նպատակով, վերադառնալիս են եղել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր