Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

06 հուլ 2021 13:50

Մեր գերիներից կյանքի սպառնալիքով ցուցմունքներ են կորզվում. առաջարկում են քարտեզների փոխանակում գերիների հետ

Դատավարությունները, որոնք իրականացվում են Բաքվում՝ բեմականացված են և նրանց հիմնական սպառողը միջազգային հանրությունն է՝ քաղաքական պատճառներով. Այս մասին հայտարարեց ՄԻԵԴ-ում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։


Վերջինս հավելեց, որ Բաքվի համար լավ հնարավորություն է ստեղծված չարաշահելու հայ ռազմագերիների իրավունքները և հենց նրանց միջոցով գեներացնել ապացույցներ, որոնք պետք է օգտագործվեն ադրբեջանական թեզերը հիմնավորելու համար։


«Պրիմիտիվ է գործում Բաքուն։ Օրինակ, եթե գերեվարված անձը ավելի ավագ տարիքային խմբի է պատկանում, ուրեմն ըստ նրանց տրամաբանության՝ հնարավոր է տարիքով պայմանավորված՝ լինեն առաջին պատերազմի մասնակից, ուրեմն լավ սուբյեկտ է ադրբեջանական ռազմագերիների հետ կապված կեղծ պատմություններ ստեղծելու և միջազգային հարությանը մատուցելու համար։


Նպատակը ՀՀ-ի հեղինակությունը գցելն է և ինչու ոչ պաշտպանվելը»։


Բաքուն ցանկանում է հայելային արտացոլանք տալ, միջազգային հանրությանը ապացուցել, որ այդ հանցագործությունները կատարվել են ոչ միայն իրենց, նաև ՀՀ-ի կողմից։


Ռազմական գործեր քննող ծանր հանցագործությունների դատարանը չի կարող անկախ գործել հայ ռազմագերիների նկատմամբ և չեն կարող անաչառ լինել։ Ադրբեջանի արդարադատության համակարգը եկել է սպասարկելու քաղաքական գիծը։


«Խախտվում է կենսական իրավունքներ՝ պաշտպանության իրավունքը, մեր ռազմագերիները առանձին դեպքերում ստորագրում են փաստաթղթերի տակ՝ հարկադրանքի ուժով, որի բովանդակությանն անգամ ծանոթ չեն։ Կյանքի սպառնալիքի ներքո են որոշ ցուցմունքներ կորզվում »,- ասաց Սահակյանը։


Այս դատավարության արդյունքը այս պայմաններում չի կարող ընդունվել միջազգային հանրության կողմից։
***
Բաքուն առաջարկում է քարտեզների փոխանակում գերիների հետ, քանի որ ականազերծումը միլիոններ է արժենալու. հայտարարեց  Սիրանուշ Սահակյանը։ 


Փաստաբանը նշեց, որ ականազերծումները Բաքվի համար միլիոնավոր դոլարներ են արժենալու և տևական ժամանակ է պահանջվելու, որպեսզի արագ հասնեն արդյունքի, ուստի առաջարկում են քարտեզների փոխանակում ռազմագերիների հետ։


Ըստ Սահակյանի, այդ տարածքները հանձնելուց հետո դրանք այլևս մեծ նշանակություն չունեն հայկական կողմի համար։ Բաքուն անկախ հայկական կողմի պահանջներ կատարելու պատրաստակամությունից, պետք է կատարի միջազգային պարտգավորությունները՝ հայրենադարձնի բոլոր ռազմագերիներին, խախտման դեպքում հասկանա պատասխանատվության վտանգը։


Անդրադառնալով ՀՀ Կառավարության գործադրած ջանքերին, Սահակյանը նշեց, որ իրավական գործընթացի տեսանկյունից լուրջ ջանքեր են գործադրվել։ Չի կարծում, որ Բաքվի հանցագործությունների քաղաքական արձագանքը պատշաճ է։


«Շուրջ ութ ամիս անց չունենք ամբողջական պաշտոնական թվեր հա ռազմագերիների մասով, ավելին՝ ունենք փաստեր, որ մասշտաբային պատերազմական հանցագործություններ են տեղի ունեցել, սակայն միջազգային հնարության արձագանքը չի գոհացնում։ Չունենք պատշաճ սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ»։


Ըստ Սահակյանի՝ հնարավոր կլիներ հասնել նրան, որ սանկցիաներ կիրառվեին ու ստիպեին գործել միջազգային իրավունքնին համահունչ։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր