Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

06 հուլ 2021 15:08

Զինվորին պետք է տեսնեիք, թե ինչպես էր խրամատի մեջ լացում հետ քաշվելու հրամանից... ձեր թուլեքին ֆաս մի՛ տվեք, զգույշ եղեք, ոչխար մանիպուլյացիաներ մի արեք

Մեր այն հայտնի տեսանյութը,  որ հրապարակել ու շահարկում են, ուզում եմ հատուկ անհասկացողների համար ասել, որ դա նկարահանվել է դեկտեմբերի 1-ին, երբ որ մեր ջոկատը դուրս չէր գալիս խրամատից։ Ստորագրելուց հետո, մենք 21 օր պահել ենք այդ խրամատը ու թուրքի պոստից մի քանի հարյուր մետր էինք հեռու, ճարահատյալ ենք դուրս եկել,-պարզաբանում է ազատամարտիկ Արագած Ախոյանն ՝ անդրադառնալով  համացանցում տարածված այն տեսանյութին, որտեղ երևում է, որ իր ջոկատով, պետության հրամանով,  նրանք լքում են իրենց դիրքերը։ 

«Այդ նույն զինվորի հոգեվիճակը պետք է տեսնեիք նոյեմբերի 9-ին։  Նրանք լաց էին լինում  այդ նույն խրամատի մեջ, որ այդ օրը պետության հրամանով զինաթափվեցինք և հետ քաշվեցինք։ Դուք գիտեք հե՞շտ է եղել նրանց համոզել, որ պետք է հետ քաշվել։ Ոտնահարվել էր նրանց ինքնասիրությունը։ Ես եմ, որպես ջոկատի հրամանատար, փորձել համոզել ու նրբանկատորեն բացատրել։ Հիմա վերցրել են տեսանյութը, հրապարակել ու շահարկում են։ Մի՚ արեք»,-հորդորեց Ախոյանը՝ դիմելով երկրի իշխանությանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր