Բաքվում ակնապատման քարտեզի ձեռքբերումը համարում են պատմական հաղթանակ, մինչդեռ կարելի էր Ալիևի քթից բռնած ման տալ․․

Ի դեպ, արդեն տեսա, որ որոշները սկսել են մանիպուլացնել, թե բա 15 գերի է վերադառնում․․․
***
Բաքվում կրկին հաղթական տրամադրություններ են։ Իրար են շնորհավորում, որ վերջապես բոլորը կվերադառնան Ակնա, որ վերջապես Ակնան կսկի ծաղկել։ Ակնապատման քարտեզի ձեռքբերումը համարում են պատմական հաղթանակ։ Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի համար են ուրախանում, ասեմ, որ մեկ ականի հայտնաբերման և վնասազերծման համար պահանջվում է ավելի քան 1000 եվրո, իսկ մենք հանձնել ենք քարտեզ, որտեղ 100 000-ից ավել ականի տեղորոշում կա։
Մենք Ակնան այսօր հանձնեցինք Ադրբեջանին․․․ Ալիևն ասում էր, որ իրենցից 15 տարի է պահանջվելու, որպեսզի ականազերծման աշխատանքներն ավարտեն․․․
Այս պահին Բաքվի բռնապետը քննարկում է Ակնայի «ազատագրման» օր համարել հունիսի 12-ը․․․
Քարտեզների դիմաց կարելի էր բերել ԲՈԼՈՐ գերիներին, կարելի էր Ալիևի քթից բռնած ման տալ․․․ Էս ի՞նչ եք անում, կանգ առեք, չնայած էլ կանգ առնելու տեղ չմնաց․․․
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից