Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

07 հուլ 2021 11:57

Հայրենիքի պաշտպանությունից խուսափած պաշտոնյաները պետք է ազատվեն աշխատանքից. Արայիկ Հարությունյանի հանձնարարականը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ հաստատվել է պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնասներ կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության կարգը:

Արցախի կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Սուրեն Գալստյանը նշել է, որ արդեն ընդունված է 2438 դիմում, որից 1348-ը մուտքագրված է էլեկտրոնային համակարգ: Համաձայն էլեկտրոնային դիմումների վնասի չափը կազմում է ավելի քան 3 մլրդ 47 մլն դրամ:

Նախագահ Արայիկ Հարությունյանը հստակեցրել է, որ զորահավաքին չմասնակցած պեռտական ծրագրից չեն օգտվում: Նա անդրադարձել է նաեւ հայրենիքի պաշտպանությունից խուսափած պաշտոնյաներին եւ նրանց զավակներին, կառավարությունը չի գտնում, որ նրանց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար է. «Այդ պաշտոնյաներին ազատել պաշտոնից եւ համապատասխան կարգը կիրառել: Ի դեպ, միայն Մարտունու շրջան է կատարել, Մարտակերտ, Ասկերան, դեռ որեւէ բողոք չեմ լսել, որ որեւէ մեկին ազատել եք փախուստի կամ դասալքության պատճառով: Դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ, գլխավոր բժիշկ, բոլորի վերաբերյալ, ընտանիքի անդամների վերաբերյալ պետք է պարզել որտեղ էին գտնվում, ինչով էին զբաղված եւ ինչքանով է նպատակահարմար նրանց հետագա պաշտոնավարումը»,-ասաց Արայիկ Հարությունյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր