Բժշկական միջամտությունը չի կարող պարտադրաբար լինել.Վայն եկել է տարել, թե մեկը պլստա

Աբսուրդն այն է, որ բժշկական միջամտությունը չի կարող պարտադրաբար լինել, ինչն օրենքով ամրագրված է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը որքան հնարավոր է մեծ թիվ ցույց տալու եւ պտիչկա ունենալու համար Հայաստանի կառավարությունը ադմինիստրատիվ լծակ է կիրառելու բոլոր ուղղություններով։ Հաջորդ փուլում պողպատե մանդատակիրների մուրճի տակով մանկավարժներն ու առավել ցածր օղակի պետական աշխատողներն են անցնելու, վայն եկել է տարել, թե մեկը պլստա։
ԱՀԿ-ն միլիոնների գումարային աջակցություն է ցուցաբերում պատվաստումների բարձր ծածկույթի համար, եւ այս իմաստով Հայաստանը եւս պետք է բարձր թվեր ապահովի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստացած միլիոնավոր դոլարների ներդրումների դիմաց։ Ստացվում է, որ կոռուպցիոն գործարքների մեջ խրված ՀՀ կառավարությունը հանուն փողի վտանգում է իր քաղաքացու կյանքը՝ ստիպելով նրան կասկածելի ծագմամբ պատվաստանյութերով պատվաստվել։
yerkir.am