Տեսանյութ.Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրվածքները          Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի       Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի    

10 հուլ 2021 14:17

Եթե չպատվաստվեք, կազատվեք աշխատանքից.ասես կոնկրետ ժամկետ ունեն, նույնիսկ պրոբա չեն դնում, միանգամից պատվաստում են

Hraparak.am-ը գրում է


Կորոնավիրուսի դեմ պատվաստվելը մի շարք նախարարությունների աշխատակիցների գլխին մահակ է դարձել: Եթե չպատվաստվեք, աշխատանքից կազատվեք․ նման սպառնալիքով մարդկանց փորձում են ուղղորդել բուժկենտրոններ՝ հաշվի չառնելով աշխատակիցների ցանկությունն ու առողջական խնդիրները: 


«Փորձում են արագի մեջ գործն ավարտել, ասես կոնկրետ ժամկետ ունեն: Նույնիսկ պրոբա չեն դնում, միանգամից պատվաստում են: Բայց գուցե մարդը վարիկոզ ունի, սրտի վիրահատություն է տարել կամ այլ հիվանդություններով է տառապում: Մարդ կա՞, որ պատերազմից հետո առողջական խնդիրներ ձեռք բերած չլինի: Իրենք հաշվի չեն առնում, պարտադրում են՝ պետք է, եւ վերջ: Կարեւորը քանակն է: Ո՞նց կարելի է բանական էակների հետ այդկերպ վարվել: Գուցե համեմատությունը տեղին չէ, բայց նույնիսկ կենդանիներին նման ձեւով չեն պատվաստում»,- ասաց ՊՆ աշխատակիցը:


Ըստ նրա՝ իր գործընկերները «պատերի տակ» դժգոհում ու «ընդվզում» են, բայց վախենում են ղեկավարության երեսին ասել, որ պարտադրանքով խախտում են իրենց ազատ ընտրության իրավունքը: «Երբ Հայաստանն արդեն պատվաստանյութ ուներ, մեզ ասում էին՝ պատվաստվելը կամավոր է, իսկ պատերազմից հետո դարձավ կամավոր-պարտադիր, հիմա էլ աշխատանքից ազատելով են սպառնում: Գիտեմ՝ բոլորն էլ պատվաստվելու են. լացուկոծ են անում, բայց պատվաստվելու են, որովհետեւ չեն ուզում աշխատանքը կորցնել»:


Նույն վիճակում են հայտնվել նաեւ ԿԳՄՍ եւ էկոնոմիկայի նախարարությունների աշխատակիցները: ԿԳՄՍ նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ղեկավարությունից ցուցակներ են ուզել եւ որքան հնարավոր է՝ արագ: «Իրենք էլ ստորին օղակների աշխատողներին են շտապեցնում, որ արագացնեն գործընթացը: Բայց մարդիկ չեն ուզում պատվաստվել, որովհետեւ ո՛չ այս կառավարությանն են վստահում, ո՛չ էլ նրանց ներկրած պատվաստանյութերը»,- ասաց զրուցակիցս:
«Կառավարության վերջին նիստին, երբ Փաշինյանն ասաց, որ պատվաստումից Հայաստանում մահ չի արձանագրվել, ժողովրդին գցեց մոլորության մեջ: Ովքեր խորացել են կորոնավիրուսի տարածման եւ դրան հաջորդող փուլերի, այդ թվում՝ պատվաստման հետեւանքների մասին հասանելի գրականության մեջ, գիտեն՝ վտանգը ոչ թե պատվաստման պահն է, այլ այդ պահից սկսած մինչեւ մի քանի տարվա ընթացքը: Հետո կասեն՝ մարդն առողջ էր, բայց մեռավ: Իսկ կգտնվի՞ մի դատաբժիշկ, որ հաստատի մահվան իրական պատճառը»,- սա էլ էկոնոմիկայի նախարարության աշխատակցի վերլուծությունն է: 


Վերջինս, ի դեպ, քովիդի մասին մի քանի լեզուներով հարյուրավոր նյութեր է կարդացել եւ իրեն համարում է տեղեկացված ու այդ վիրուսից պաշտպանված: Պատվաստվելու պարտադրանքն իր սրտով էլ չէ, բայց աշխատանքը չկորցնելու համար կպատվաստվի:


Իսկ ԱԺ աշխատակազմին պատվաստվելու պարտադրանքով դեռ չեն անհանգստացրել: ՊՆ աշխատակցի կարծիքով, կառավարությունը հնարավոր է պատվաստումների կոնկրետ թիվ ունի, որը պետք է լրացնի նախարարությունների միջոցով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր