Թուրքիայում շունը կծել է ադրբեջանցի գործարարի քիթը.ուշքի եկա այն պահին, երբ ոստիկանները փնտրում էին իմ քթի պոկած մասը          Իսրայելը 1,5 մլրդ դոլար է հատկացրել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման համար       Թուրքը Գորիս-Կապան միջպետական ճանապարհին իրեն էնպես է պահում , ոնց որ էդ հատվածը իրենցն է, և ինչ ուզում՝ անում են    

08 հուլ 2021 16:39

Առաջիկա 4 ամսվա ընթացքում կորոնավիրուսի 22 նոր մուտացիա կհայտնվի, որոնք մասսայականորեն կտարածվեն ամբողջ աշխարհում

Առաջիկա 4 ամսվա ընթացքում SARS-Cov-2 կորոնավիրուսի 22 նոր մուտացիա կհայտնվի: Այս կանխատեսումն արել են Vir Biotechnology-ի եւ Թեմփլ համալսարանի գենոմիկայի եւ էվոլյուցիոն բժշկության ինստիտուտի ամերիկացի գիտնականները:

«Իզվեստիա»-ն գրում է, որ գիտնականները մոդել են մշակել, որը հնարավորություն է տալիս կանխատեսել կորոնավիրուսի մուտացիաները՝ հիմնվելով մաթեմատիկական հաշվաերի վրա: Մոդելը ցույց է տվել, որ առաջիկա 4 ամսվա ընթացքում վիրուսի 22 նոր մուտացիա կարող է հայտնվել, ընդ որում, մասնագետները հաշվի են առնում վիրուսի այն փոփոխությունները, որոնք մասսայականորեն կտարածվեն ամբողջ աշխարհում եւ ակտիվ կլինեն համաճարակի տարբեր փուլերում:

Մոդելը, ըստ մշակողների, կարող է կանխատեսել դրանց հայտնվելըլ 5 ամիս առաջ այն պահից, քանի դեռ դրանք չեն տարածվել համաշխարհային մասշտաբով մինչեւ 1 տոկոս: Փորձարկելով մոդելը՝ գիտնականներին հաջողվել է հետադարձ հայացքով «կանխատեսել» ոչ միայն այն շտամները, որոնք արդեն տարածվել են աշխարհով մեկ, այլեւ՝ կանխատեսել L452R, P618R, E484Q մուտացիաները, որոնք հանգեցրել են հնդկական «Դելտա» շտամի առաջացմանն ամբողջ աշխարհում դրա տարածումից մի քանի ամիս առաջ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր