ՌԴ-ն դեմ չէ Դավիթ Տոնոյանին ԱԳ նախարար նշանակել, փոխարենը Փաշինյանն է երկմտում. «Հրապարակ»
.jpg)
Իշխանությունների տեղն այնքան նեղ է, որ անգամ քննարկում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին այս պաշտոնում նշանակելու հարցը, ՌԴ-ն դրան դեմ չէ, փոխարենը Փաշինյանն է երկմտում։ Այդ նշանակումից հետո ինչպե՞ս պետք է հանրության առջև արդարանա, թե ինչու էր պատերազմի պարտությունը դնում բանակի և Դավիթ Տոնոյանի վրա, նրան ազատում աշխատանքից։ Նիկոլ Փաշինյանն ավելի հակված է այդ պաշտոնում նշանակել Արարատ Միրզոյանին, բայց Միրզոյանը դեմ է։
Փոխարենը գրեթե որոշված է, որ ԱԳ փոխնախարարներից մեկը լինելու է նախկին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ով չընդգրկվեց ՔՊ ցուցակի անցողիկ տեղերում, քանի որ ուզում է գործադիրում աշխատել։ Իհարկե, նրա երազանքը ԿԳՄՍ նախարար դառնալն է, բայց Դումանյանը, Փաշինյանի որոշմամբ, մնալու է պաշտոնում, Մխիթարն ԱԳՆ-ում կհամակարգի սփյուռքը, սփյուռքի գրասենյակն էլ, ամենայն հավանականությամբ, կփակվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում