ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

09 հուլ 2021 14:47

Սուրեն Օհանջանյանին անհայտ ուղղությամբ տարել են,մի երկու ամիս էլ նրան կնստացնեն

Ասում են, որ փնտրում են ընտրությունների հետ կապված փաստաթղթեր, իբր կաշառքին առնչվող: Այս մասին ասաց Սյունիքի մարզի Գորիսի Որոտան վարչական տարածքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը՝ հավելով, որ իրավապահներն իր տանը վաղ առավոտից մեկնարկած խուզարկությունը դեռ չեն ավարտել:

«Ոչինչ չեն գտել, չեն էլ գտնելու, ինչ ուզում են թող անեն, ամբողջ համայնքը գիտի, որ ես նման բաների մեջ թաթախված չեմ: Իսկ ինչ վերաբերում է սոցիալական աջակցությանը, ապա ժողովուրդը միշտ դիմել է և համայնքապետի որոշումով տրամադրվել է, սա ոչ՛ մի տարվա, ո՛չ 3  տարվա բան չէ, միշտ էլ սոցիալական տարբեր հարցերով դիմել են, օրենքով սահմանված կարգով աջակցություն ստացել եմ»,-ասաց նա:

Սուրեն Օհանջանյանը շեշտեց, որ ինքը չի ընկճվում, վստահ է, որ ամեն ինչ իր բնականոն հունին  կվերադառնա:
***
Որոտան համայնքի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանին ձերբակալել են։ Տեղեկությունը  հայտնեց Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։

«Հենց նոր խոսեցի։ Սուրոյիս ձերբակալել են։ Մանրամասներ դեռ չգիտեմ։ Սուրենը սովորական կռվող տղա է, կարող է` ինչ-որ մեկին ձեռ չեն տալիս այդպիսի մարդիկ»,- ասաց նա։

Արշակյանը վստահեցրեց` ձերբակալությունն ապօրինի է, սակայն չի բացառվում, որ մի երկու ամսով էլ Սուրեն Օհանջանյանին կալանավորեն Քարահունջի վարչական ղեկավարի օրինակով։

«Մի երկու ամիս էլ Սուրենին կնստացնեն, եթե Լուսինեի նման տղամարդ կինը նստել է, Սուրենին ինչ է, որ չնստեցնեն»

Նշենք, որ Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սուրեն Օհանջանյանի տան խուզարկությանը՝ նշելով, որ նրա եղբորը պատկանող տունը  պատերազմից հետո հանձնվել էր թշնամուն:

«Որոտանի վարչական ղեկավարի տունն են հիմա էլ խուզարկում։ Այս մարդու եղբոր տունը հանձնել են թշնամուն և դարձրել Որոտանում ադրբեջանցիների որջը։ Որ էդպես խուզարկող էիք, այս մարդու գույքը թուրքին հանձնելիս ինչի՞ խուզարկություն չէիք անում։ Էս տղերքը մինչ օրս սահմանային կռիվների մեջ են, ծերացան հոգսից ու խնդիրներից։ Հավեսի չընկնեք հասնեք Շուռնուխի գյուղապետի տանը, հանձնել եք թշնամուն, հո համարձակություն չեք ունենա ադրբեջանցուն խուզարկել»,-գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր