Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

10 հուլ 2021 11:59

Նրանք, որոնք ապահովեցին ադրբեջանցիների հաղթանակն 44-օրյա պատերազմում, հենց այնպես՝ հանուն Ադրբեջանի չեն դա արել .Ադրբեջանը կորցրել է ինքնիշխանությունը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Նրանք, որոնք ապահովեցին ադրբեջանական ուժերի հաղթանակն արցախյան 44-օրյա պատերազմում, հենց այնպես՝ հանուն Ադրբեջանի չեն դա արել: Այս աշխարհում ոչ ոք ուրիշների համար ոչինչ չի անում եւ միշտ, երբ ինչ-որ բան է տալիս կամ ինչ-որ բան է կատարում քեզ համար, անում է հանուն սեփական հետաքրքրությունների բավարարման: Սա ճշմարտություն է, եւ կարեւոր չէ, թե համագործակցության վերաբերյալ մեկնաբանություններում ինչպիսի բառապաշար է օգտագործվում:
Ավելին՝ նրա հետաքրքրությունների բավարարման ուղիները նախապես համաձայնեցվում են քեզ հետ, եւ դու հետո թաքնվելու կամ մանեւրելու հնարավորություններ չես ունենում:
Պատահական չէ, որ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի՝ ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, որ Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկեր երկրի կարգավիճակի ձեռքբերման հնարավորության նկատմամբ: Ադրբեջանում շատերը համարում են, որ դա անհնար է՝ թվելով մի շարք պատճառներ:
Նրանց թվում է նաեւ ադրբեջանական «Զերկալոյի» լրագրողը, որը չի կարողանում հանդուրժել «սեփական մեծության» հանկարծակի փլուզումը եւ կարծես հավատացել է, որ արցախյան պատերազմում իրենք՝ ադրբեջանցիներն են հաղթել»:
 
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր