Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

10 հուլ 2021 14:55

Բացառիկ կադրեր պատերազմի օրերից.Կամավորները առաջնագծում կարտոֆիլը «ժարիտ» էին անում պարկուճների տարրայի մեջ

«Փաստինֆո»-ի տրամադրության տակ հայտնվել են բացառիկ կադրեր, թե ինչպես էին առաջնագծի զինվորները մարտական գործողություններից առաջ սնունդ պատրաստում։ 


Տեսանյութերից մեկում կամավորները վաղ առավոտյան՝ ամայի տարածքում կարտոֆիլ էին տապակում։ Չունենալով հարմարություններ՝ կարտոֆիլը եփվում էր պարկուճների համար նախատեսված տարրայում՝ ցինկում, իսկ այն խառնում էին դանակով։


Տեսանյութում ազատամարտիկ Արագած Ախոյանը ներկայացնում է կամավորների առավոտը.


«Մեր պատրոնների ամանն է՝ ցինկերը, լավ ժարիտ է անում։ Փառք մեր տղերքին»։


Կամավորներից մեկն էլ նշում է. «Հասնենք Բաքու հայկական չայ խմենք»։


Կամավորներից «Քեռի»մականունով ազատամարտիկն էլ նշում է, որ «սաղ լավ է, շատ լավ է»։


Ազատամարտիկները ամայի տարածքում էին՝ 3000 մետր բարձրության վրա կացարաններ էին տեղավորում։ Տարծքում կամավորների հետ էր նաև մի բուժքույր, ով ինչպես Արագած Ախոյանն է ասում՝ փախել է տանից։


Ախոյանը նշում է, որ առավոտյան ռմբակոծություն է եղել իրենց տարածքին մոտ, բայց տվյալ պահին, երբ պատրաստվում էին նախաճաշել, ամեն ինչ հանդարտ էր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր