ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

12 հուլ 2021 12:36

Արդյոք Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է, որ ՊԲ սպաներ իշխանական թիկունքում զբաղված են ընդդիմադիր գործունեությամբ, պաշտոնների նշանակվելու մասին հայտարարություններ են անում

Հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքին Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից մարդկանց բերելու վերաբերյալ մամուլում հրապարակումներ եղան։ Դաշինքի առաջնորդները, իրենց գնահատմամբ, ամեն ինչ արել էին ցանկալի արդյունքը գրանցելու և «կռելու» համար,բայց ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Քոչարյան Ռոբերտը Հայաստանում առնվազն Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր կարող է լինել, պոկելով մի քանի մանդատ։ Քոչարյանի հանրահավաքի մարդաշատությունը, պարզվում է, այլ նրբություններ էլ ուներ։
Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ Արցախի պաշտպանության բանակի մի շարք պաշտոնյաներ ևս ներկա են եղել հանրահավաքին և ներկայումս էլ ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս։ Մեր տրամադրության տակ են հայտնվել հանրահավաքից լուսանկարներ, որտեղ երևում է, որ առաջին շարքերում կանգնած է փոխգնդապետ Ռոբերտ Չակմազյանը։

ՊԲ սպան, որը մեր ունեցած հավաստի տեղեկություններով, վայելում է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի՝  Միշկայի հովանավորչությունը, Արցախից միայնակ չի եկել Քոչարյանի հանրահավաքին, հետը նաև մարդիկ է բերել։ Ավելին, նեղ շրջապատում էլ խոստովանել է, որ ընտրություններից հետո ավելի լավ պաշտոնի է նշանակվելու։

Բանակը չքաղաքականացնելու, զինվորականի՝ քաղաքական խաղերի մեջ չմտնելու մասին օրվա իշխանությունները բազմիցս են խոսել,զինվորականներին պետք է հեռու պահել քաղաքականությունից։ Սա հստակ ամրագրված է նաև ԶՈՒ ծառայության կանոնագրքում։ Հատկապեա արցախյան վերջին պատերազմը ցույց տվեց, որ ԶՈՒ մի շարք սպաներ,մեղմ ասած, իրենց տեղում չեն։
Հերթական անգամ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրավունք չունի սխալվելու, հատկապես, որ նախկին սխալները դեռ չեն ուղղել։ Առաջին հերթին սպայի տեղը բանակն է, որտեղ քաղաքականությունը անելիք չունի։ Ստացվում է ինչ,ՊԲ բարձրաստիճան սպա Ռոբերտ Չակմազյանը պատերազմից հետո պաշտպանության բանակում անելիք չունի՞ ու զբաղվում է ցույցերի մարդ տանելով։
Արդյոք Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է, որ Արայիկ Հարությունյանի նշանակած ՊԲ նախարարի մտերիմ Ռոբերտ Չակմազյանն ու էլի ՊԲ սպաներ իշխանական թիկունքում զբաղված են ընդդիմադիր գործունեությամբ, Արցախ- Հայաստան ճանապարհին էլ պաշտոնների նշանակվելու մասին հայտարարություններ են անում։
Irakanum.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր