Նույն հողամասը 2022 թվականի հայտարարագրով ձեռք է բերվել 2014-ին, 2023 թվականի հայտարարագրով` նվիրատվություն է 2016 թվականից. Ժողովուրդ          «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց. թվեր. «Ժողովուրդ»       Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի    

14 հուլ 2021 12:30

Տեսանյութ.«Ալֆա» և այլ ջոկատներով կրկին ներխուժել են Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ

Իշխանությունները րոպեներ առաջ փորձել են հատուկ նշանակության ջոկատներով կրկին ներխուժել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ։

Այս պահին Քաջարան է մեկնում նաև կոմբինատի գլխավոր տնօրենը՝ տեղում պարզելու իրադրությունը։

«Պատերի ու դարպասների վրայով ներխուժել են շենք, ու սկսել ահաբեկել աշխատակիցներին։ Աշխատակիցներին քաշքշելով հարցաքննության են տարել, թե ինչ է հիմքը, որ նրանց հարցաքննության են տարել, անհասկանալի է։ Մեր իրավաբանն այնտեղ է, բայց նրան արգելում են շփվել աշխատակիցների հետ»,– ասաց«Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ լուրջ գործերը թողած, ԱԱԾ–ն փորձում է վախի մթնոլորտ  ստեղծում։

«Սահմանում այսօր զոհ ունենք, Ադրբեջանում մեր հայրենակիցներին են դատում լրտեսության, ահաբեկչության  եւ այլ հոդվածներով, բայց այսօր ԱԱԾ–ն զբաղված է կոմբինատի աշխատանքը խափանելով։ Մեր բացատրությունն այն է, որ իրենք ուզում են վախի մթնոլորտ ստեղծել։ Երեկ կոմբինատի կողմից հայտարարվեց՝ 70–ից ավել հանքանյութով վագոններն են կանգնած, եթե այսպես գնա, մենք էլ պղնձի խտանյութը պահեստավորելու տեղ չենք ունենալու»,– հավելեց Վահե Հակոբյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր