Գորիսում երեկ հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քր. գործով որեւէ անձի մեղադրանք չի առաջադրվել, ձերբակալված անձ նույնպես չկա

Կոմիտեից հայտնեցին, որ ձերբակալված անձ նույնպես չկա։
Նշենք, որ այս գործով տուժողի կարգավիճակ ունեն կրակոցների հետեւանքով վիրավորում ստացած երկու քաղաքացիները՝ Հարություն Վարդանյանը եւ Մելիք Բարսեղյանը։
Վիրավորները հիվանդանոցում են, հրաժարվել են ցուցմունք տալ։
Հիշեցնենք՝ մամուլում երեկվանից լուրեր են շրջանառվում, որ այդ կրակոցների հեղինակները Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիներն են։ Նշվում է, որ նրանք նախկինում իրար հետ չպարզած հարցեր են ունեցել։
Կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում են ստացել երկու քաղաքացի։ Վիրավորում ստացածներից մեկը Սուրիկ Խաչատրյանի աներորդին է, մյուսը՝ Մելիքսեթ Պողոսյանի որդու ընկերը։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության, խուլիգանության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք կրելու հատկանիշներով։