Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան հոսանքազրկումը տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով          Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին       Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում    

16 հուլ 2021 13:00

Թոշակառուներն էլ են ուզում 250 հազար դրամ ստանալ.դրամի արժեզրկումը շատ վաղուց խժռել են այդ 10 հազար դրամ թոշակի բարձրացումը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլի չտես ազգականը, ով բախտի բերմամբ հայտնվել է ԱԺ֊ում, երեսով է տալիս, որ թոշակառուների թոշակն այս երեք տարում բարձրացել է 10 հազար դրամով ...

Վահե անունով սույն երեսփոխանն այդպես է արձագանքել ԱԺ֊ի կողմից իր կոլեգաների "գրպանային" ծախսերի գումարը 50 հազարից մինչև 250 հազար դրամ բարձրացնելը...

Սրան նաև հիշեցնեմ, որ մեր` հարկատուներիս հաշվին նա և իր նման քայլիստ պատուհասները պարգևավճարի տեսքով կրկնակի աշխատավարձ են ստանում...

Սարսափելի գնաճը և դրամի արժեզրկումը շատ վաղուց խժռել են այդ 10 հազար դրամ թոշակի բարձրացումը, որի մասին այդպես հպարտ ասում է քայլիստ Վահեն և ժամանակն է թոշակառուների թոշակը ևս շեշտակի բարձրացնել...»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր