Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 5-ի համար          Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 հուլ 2021 13:39

Ադրբեջանը նոր մոդուլային զորամաս է կառուցել օկուպացված Աղդամում

Բաքուն օկուպացված Աղդամում նոր մոդուլային զորամաս է կառուցել. Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը։


Ըստ Բաքվի՝ ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունների ավարտից հետո Աղդամի շրջանում նոր զորամաս են շահագործել։


«Մարտական հերթապահության և զորքերի ծառայության բարձր մակարդակի կազմակերպման, նաև անձնակազմին պատշաճ կենցաղային պայմաններով ապահովման նպատակով Աղդամի շրջանում շահագործման է հանձնվել ժամանակակից սարքավորումներով հագեցած մոդուլային տիպի հերթական զորամասը» - ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:


Գերատեսչության տվյալներով ՝ զորամասի տարածքը համալրված է օդափոխիչներով, կահույքով, ժամանակակից սանիտարական հանգույցներով, անկողնային պարագաներով, խոհանոցային սարքավորումներով եւ գեներատորներով:


Ադրբեջանը զորամասերի շինարարությունը շարունակում է պլանային կարգով, դրանք շարունակելով նաև օկուպացված այլ տարածքներում։


Մայիսին գերատեսչությունում հայտնել էին, որ հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտից հետո ձեւավորվել է 20 մոդուլային զորամասեր: Հունիսի սկզբին Աղդամում բացվել էր Ադրբեջանի զինված ուժերի երկու նոր զորամաս:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր