Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ          Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել       Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը    

16 հուլ 2021 16:10

Լուկաշենկոն օրենք է ստորագրել, որը թույլ կտա ցուցարարների դեմ կիրառել բանակը

Լուկաշենկոն օրենք է ստորագրել, որը թույլ կտա ցուցարարների դեմ կիրառել զինվորականներին: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը` հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը, «Ինքնիշխանության և սահմանդրական կարգի պաշտպանության մասին օրենքներում» փոփոխությունների համաձայն`երկրում հնարավոր կլինի արտակարգ դրություն սահմանել զանգվածային անկարգությունների պարագայում:

Միևնույն ժամանակ նշվում է, որ անկարգություններին վերաբերում են սահմանադրական կարգի բռնի փոփոխության փորձերը, իշխանության զավթումը կամ յուրացումը, զինված բախումները, զանգվածային անկարգությունները, ազգամիջյան և միջկրոնական հակամարտությունները, որոնք ուղեկցվում են բռնությամբ կամ սպառնում են քաղաքացիների կյանքին:

Բելառուսում անկարգությունների դեպքում կարող են կասեցնել ԶԼՄ-ների արտադրանքի թողարկումն ու վաճառքը, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգը, սահմանափակել հասանելիությունն ինտերնետ ռեսուրսներին:

Միևնույն ժամանակ Զինված ուժերը կարող են ներգրավվել ահաբեկչության դեմ պայքարում, հասարակական անվտանգության պահպանության, զանգվածային անկարգությունները կանխելու, պաշտպանության տակ գտնվող անձանց անվտանգության ապահովման գործում:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր