Չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել. Վահե Հովհաննիսյանը` հայտարարագրում հայտնված բնակարանի մասին          Ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն       Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել, կան տուժածներ    

16 հուլ 2021 16:58

Արյունով ուղեկցվող հազը չէ միայն վկայում թոքերի քաղցկեղի մասին.ախտանշաններ, որոնց մասին քչերին է հայտնի

Ոչ միայն արյունով ուղեկցվող հազն է վկայում թոքերի քաղցկեղի մասին։ Կան նաեւ այլ ախտանշաններ, որոնց մասին քչերին է հայտնի։

Եղունգների փոփոխություն

Ինչպես տեղեկացնում է Daily Express պարբերականը, որոշ պացիենտների մոտ նկատվում են եղունգների փոփոխություններ՝ ծայրերը սկսում են սովորականից ավելի շատ ճկվել ներքեւ։

Ձեռքի ցավ

Թոքերի քաղցկեղի որոշ տարատեսակների ժամանակ կարող է լինել ձեռքի կամ ուսի ցավ, եթե հիվանդությունը տարածվել է նյարդերի վրա։

Ձայնի փոփոխություն

Ձայնի փոփոխությունը եւս կարող է վկայել թոքերի քաղցկեղի, ինչպես նաեւ քաղցկեղի որոշ այլ տարատեսակների մասին։ Մարդու ձայնը կարող է դառնալ ավելի խռպոտ, երբեմն հիվանդը կարող է սկսել իր համար անսովոր ձայներ արձակել։

Իջած կոպ

Իջած կոպը կարող է վկայել թոքերի քաղցկեղի առկայության մասին, այդ դեպքում տեղի է ունենում ճնշում նյարդերի վրա։

Մշտական ծարավ

Մշտական ծարավը եւ հաճախակի միզարտադրությունը ախտանշաններ են, որոնց բախվում  է թոքերի քաղցկեղով հիվանդների մոտ 20 տոկոսը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր