Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

17 հուլ 2021 13:39

Հզոր ուղերձ եմ ձեզ հղում՝ մենք ձեր կողքին ենք ու հաստատում ենք աննախադեպ՝ 2.6 մլրդ եվրոյի տրամադրումը Հայաստանին

«Եվրամիությունը ցանկանում է շատ հավատարիմ, ներգրավված գործընկեր լինել Հայաստանի բարօրրության, անվտանգության ու կայունության համար։ Այս շրջանակներում մենք առիթ ենք ունեցել մեր երկկողմ հարաբերությունների մասին խոսելու։ Ես մի շատ հզոր ուղերձ եմ ձեզ հղում՝ մենք ձեր կողքին ենք ու հաստատում ենք ևս մեկ անգամ աննախադեպ՝ 2.6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթի տրամադրումը Հայաստանին, որպեսզի աջակցենք Հայաստանի առաջնահերթությունների իրականացմանը»,- այս մասին այսօր հայտարարեց տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, նշելով, ենթակառուցվածքների, թվային, կլիմայի, տրանսպորտի ոլորտները, ժողովրդավարական բարեփոխումները։


Շառլ Միշելը, խոսելով կորոնավիրուսի համավարակի մասին, ասաց, որ ԵՄ-ն աշխարհի մեծ ժողովրդավարական տարածաշրջանն է ու շարունակում է արտահանել պատվաստանյութեր, իրականացվում է Կովաքս ծրագիրը՝ պատվաստանյութն ամբողջ աշխարհի համար հասանելի դարձնելու համար։ Նշվեց, որ որոշվել է մինչև տարեվերջ առնվազն 100 հազար դոզա մոբիլիզացնել։


Միշելն ասաց, որ վաղը լինելու է Ադրբեջանում, հաջորդ օրը Վրաստանում։


«Եվրամիությունը ցանկանում է իր ներգրավվածությունն արտահայտել այս տարածաշրջանում։ Մենք ցանկանում ենք ամրապնդել կապերը այս տարածաշրջանի երկրների ու ԵՄ միջև, և ցանկանում ենք նախապատրաստել դեկտեմբերին Արևելյան գործընկերության երկրների հետ գագաթնաժողովը, բացառությամբ Բելառուսի, որի մասնակցությունը դեռ առկախված է։


Այս առումով ինձ համար կարևոր է լսել տարբեր պատասխանատուներին ու հասկանալ՝ ինչպես կարող ենք համատեղ աշխատել այդ գագաթնաժողովի ժամանակ, որպեսզի նոր լիցք հաղորդենք մեր հետագա աշխատանքներին։ Առաջիկա ամիսներին ցանկանում ենք ձեզ հետ աշխատել, որպեսզի առաջ գնանք որոշակի հարցերի շուրջ»,- ասաց Շառլ Միշելը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր