Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

17 հուլ 2021 14:54

Քայլում եմ ու վազքի ձայներ լսում հետևիցս,3-4 ոստիկան ձեռքերիցս է բռնել ու ինչ-որ մեկն ասում է, որ անպայման գլուխս ասֆալտին խփեն. Գեղամ Նազարյան

«Իրականում տեղի ունեցավ մի գործողություն, որը մի դրվագով ևս պատկերավոր բնորոշեց, թե այսօր ինչ երկրում ենք ապրում և ինչ վարչախմբի պայմաններում»,- «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսին ասաց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Գեղամ Նազարյանը, ով ոստիկանությունից ուղիղ եկել էր կոնֆերանսի վայր։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Էլինար Վարդանյանը հայտարարել էր՝ բերման են ենթարկել Գեղամ Նազարյանին։

Գ. Նազարյանը պատմեց, որ շտապում էր այստեղ միջոցառմանը, մեքենայից իջել է, քայլել դեպի այստեղ, նկատել է, որ երեք կարմիր բերետավոր կոպիտ հրելով մի երիտասարդ աղջկա են բերման ենթարկում։

«Հեգնաբար ասացի՝ ճիշտ եք անում, շատ ամուր սեղմեք, ես էլ եմ կասկծում, որ Իլհամ Ալիևը հենց  ինքն է։ Ոչ մի արձագանք չեղավ, շարունակում էին բերման ենթարկել։ Ես էլ քայելից։ Մոտենում էի շենքին, վազքի ձայներ լսեցի, չէի պատկերացում, որ իմ հետևից է։ Երեք-չորս կարմիր բերետավորներ էին, մեկն էլ ասում էր՝ գլուխը խփեք գետնին, նենց արեք, գլուխը խփեք գետնին։ Կարծում էին՝ հեշտ պետք է ինձ խփեն գետնեին, 4 հոգով չէին կարողանում անգամ շարժել,  հետո հավաքվեցին, մի 15-20 հոգով, զգացի, որ ձեռքս կոտրում են, ես ինքս ինձ գցեցի գետնին, որ ձեռքս չկոտրեմ։

Հետո տեղափոխեցին մեքենա, որից հետո ոստիկանության Մաշտոցի բաժնին, որտեղ իրավիճակն այլ էր։ Մի խումբ ոստիկաններ էին, նրանք էլ զզվում են այն վիճակից, ինչ իրենց ներկայացում են։

Կարմիր բերետավորները թուղթ են բերում, իբր ինձ բերման են ենթարկել ոչ թե «Էրեբունի պլազայի» մոտից, այլ իբր Տիգրան Մեծ պողոտայից, իբրև մասնակցել եմ ինչ որ ակցիայի, չեմ ենթարկվել ոստիկանության՝ տարածքը լքելու օրինական պահանջին։

Ստախոսություն, ինչպես պաթալոգիկ ստախոս է Նիկոլը։

Ընդ որում, այնտեղ որևէ մեկին չի հետաքրքրում՝ պատգամավորի թեկնածու ես, ով ես, ով չես»,- նշեց Գեղամ Նազարյանը։

Նրա խոսքով, այսպես նրանք իրենց են պառկեցնում գետնին։

«Էյֆորիկ վիճակը իրենց մոտ է, որ կարծում են, ընտրության արդյունքները կեղծելով, կարողանալու են բռնաճնշումներով իրենց դիրքերն ամրացնել։ Իհարկե, չի ստացվելու։ Եվս մի փորձ է, ավելի է հանրությանը զայրացնում, ատելությամբ լցվում»,- նշեց քաղաքագետը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր