Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

17 հուլ 2021 16:16

Թուրքիան 20 հազար մարդուց բաղկացած ռազմական անձնակազմ,դրոններ է գործարկել Իրանի հետ սահմանի վերահսկման համար

Թուրքիան 20 հազար մարդուց բաղկացած ռազմական անձնակազմ է տեղակայել, այդ թվում`հատուկ նշանակության ջոկատներ, Իրանի հետ պետական ​​սահմանի շուրջօրյա պահպանության համար, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Բացի այդ, անօդաչու թռչող սարքերը շուրջօրյա աշխատում են սահմանի օդային տարածքում, ինչը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել անօրինական միգրանտների հոսքը:

Թուրքիայի եւ Իրանի սահմանը ներկայումս մասամբ փակված է մոդուլային բետոնե բլոկների պատով, որի երկայնքով էլեկտրաօպտիկական սարքավորումներով աշտարակներ են տեղակայված:

Աղբյուրը մանրամասնել է, որ միայն այս տարվա առաջին կեսին կանխվել է պետական ​​սահմանի խախտման 51122 փորձ, 523 խախտող բերման է ենթարկվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր