Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

17 հուլ 2021 16:02

«ՏիկՏոկ» կայք-էջի միջոցով 12-ամյա աղջկա հետ շփման ժամանակ կիսամերկ վիճակով տեսանկարել է և նշված նկարները հրապարակելու սպառնալիքով ստացել է գումար

2021թ. հունիսի 12-ին Սյունիքի մարզի բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ անհայտ անձը 2021թ. հունիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, «ՏիկՏոկ» սոցիալական կայք-էջի միջոցով իր 12-ամյա աղջկա հետ շփման ժամանակ կիսամերկ վիճակով տեսանկարել է նրան և նշված նկարները հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել և ստացել է գումար:

Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Պարզվել է, որ 32-ամյա տղամարդը տասնչորս տարին չլրացած՝ 26.01.2009թ. ծնված աղջնակի նկատմամբ, էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ, պարբերաբար՝ 2021թ. հունիսի 11-ից մինչև հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում, կատարել է անառակաբարո գործողություններ:

Մանսավորապես՝ տղամարդը, թաքցնելով իր իրական տվյալներն ու նպատակը, «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում գրանցված կայք-էջով, հիշյալ ժամանակահատվածում՝ օրվա տարբեր ժամերին, խաբեությամբ աղջնակից պահանջել է մերկանալ, համբուրվել անչափահաս եղբոր հետ, այդ ամենը լուսանկարահանել ու տեսանկարահանել և ուղարկել իրեն. երեխան կատարել է իրենց պահանջվածը, որից հետո իր կիսամերկ լուսանկարներն ու կատարված տեսագրությունները «Ինստագրամ», «Վայբեր» հավելվածների միջոցով ուղարկել է տղամարդուն:

Վերջինս, երեխայի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, աղջնակի հորից պահանջել է գումար, իսկ որպեսզի սպառնալիքները լուրջ ընկալվեն, «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում գրանցված իր կայք-էջում հրապարակել է երեխայի կիսամերկ նկարը, իսկ պահանջած գումարն ստանալուց հետո ջնջել է հրապարակումը։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ։ 12-ամյա աղջնակը և վերջինիս հայրը ճանաչվել են տուժող և հարցաքննվել:

Ձեռնարկված քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 32-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ շորթում և անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր