Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

19 հուլ 2021 13:53

Տեսանյութ.Թշնամին 2 օր է Երասխում մեզ ասում է՝ տղերք, ձեզ ուզում եմ վերացնել,էլ ինչու են ընկնում ոչ պաշտոնականի ետևից, երբ իրենք են դա ասում պաշտոնապես

«Երբ պետության ամենապատասխանատու պաշտոն զբաղեցնողը խոսում է ոչ պաշտոնական տվյալներով, դա անհասկանալի է ոչ միայն փորձագիտական դաշտի, այլ նաև միջազգային հանրության համար։ Այսօր ասուլիսում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։

Նրա խոսքով, եթե այդ տեղեկությունները պետական ինստիտուտներն են տրամադրել, ապա պետության ղեկավարը հպարտություն է ունենում ասելու, որ ունի այն տեսակի պետական ինստիտուտներ, որոնք իրեն տալիս են տեղեկություններ, ինչը ձևակերպվում է «ըստ մեր հավաստի աղբյուրների», «համաձայն մեր անվտանգության ծառայությունների», այլ ոչ թե ոչ պաշտոնական. «Ոչ պաշտոնականը սոցցանցերում կարող եք գտնել, կամ փողոցում»,-

Հիշեցնենք, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և Հայաստանի հետ սահմանին»։

Այս դեպքում, Թևան Պողոսյանի խոսքերով, սկսում ես մտածել, որ կամ երկրի ղեկավարն ասում է, որ պետական ինստիտուտներ չունենք, կամ նշանակում է, որ ինչ-որ այլ ինստիտուտներ փորձում է մեսիջ ուղարկել։

«Այդ այլ ինստիտուտների հասցեատերերը, ոնց փորձում եմ հասկանամ, ոնց որ թե չեն դասվում բարեկամների, ընկերների կամ չեզոքների շարքի մեջ, ավելի շատ թշնամական կողմին է մեսիջ գնում, որ եթե բան ունեք անելու՝ այսօր արեք»,- ասաց նա, հավելելով, որ շաբաթ-կիրակի Ադրբեջանի կողմից եղել է ցանկություն նորից Խոզնավարի կողմերը առաջ գալու, բայց մի քանի նվիրյալներ դա չեզոքացրել են։

Թևան Պողոսյանը հարց է տալիս, թե ինչու են ընկնում ոչ պաշտոնականի ետևից, երբ Ադրբեջանի ղեկավարը պաշտոնապես դրա մասին ասում է։

«Հիմա մենք որ կետում ենք՝ պատերազմի։ Եթե պատերազմի, թշնամին ինչ է ուզո՞ւմ պատերազմի ժամանակ անել․ քեզ ոչնչացնել, վերացնել»,- ասում է նա, հավելելով՝ չպետք է զարմանալ, որ Ադրբեջանն ամեն օր գործողություններ է անում՝ Երասխի ուղղությամբ, Շուշիի կողմից կրակոցները, գերիներին չվերադարձնելը, ասելը, որ Արցախ գոյություն չունի, Երևանն էլ են վերցնելու և այլն։

«Մեռավ այդ թշնամին երկու օր անընդմեջ մեզ ասելով Երասխում, տղերք, ձեզ ուզում եմ վերացնեմ։ Լավ այդքան չեք հասկանում, որ ախորժակս տեղին է։ Պաշտոնապես թշնամին դրա մասին ասում է»,- նշեց Պողոսյանը։

Խոսելով ԵՄ կողմից ՀՀ-ին հատկացվելիք գումարի մասին, փորձագետն ասաց՝ այն օրը, երբ հարց կառաջանա, թե ինչու ԵՄ-ն նման որոշում կայացրեց, պետք է համեմատական սցենարի հարցի պատասխանը գտնել։

«Եթե, դիցուկ, 2020թ-ին պապերազմ չլիներ, ԵՄ-ն տալո՞ւ էր մեզ այդ գումարը։ Կամ պատերազմը սկսվել է, բայց ավարտը եղել է 2016թ-ի նման, բերելու էին այդ մեկ միլիարդը։ Դրդապատճառը պետք է գտնենք ու կհասկանանք, որ մարդիկ իրենց շահերից ելնելով խնդիրների համար են այդ գումարը վճարել»,- ընդգծեց Թևան Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր