«Mercedes»-ը բшխվել է բետոնե էլեկտրասյանը, էլեկտրասյունն ընկել է ավտոմեքենայի վրա, կա վիրшվոր          Ադրբեջանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել       Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ    

20 հուլ 2021 10:55

Ադրբեջանական զինված ուժերը շարունակել են գնդակոծել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը․ Երասխ համայնքի ղեկավարը վիրավորում է ստացել

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:




Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։


ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր