Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

20 հուլ 2021 10:42

«Աշխատանքները» որևէ արդյունք տվե՞լ են, ի վերջո, թե՞ ընդհակառակը, թշնամու զինվորները դեռ մի բան էլ առաջ են եկել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 12-ին լուր տարածվեց, որ Ադրբեջանի զինված ուժերը Սև լճի տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել, պաշտոնական տեղեկությամբ, մինչև 3,5 կիլոմետր: Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ ադրբեջանցիներն, «ըստ էության, փորձ են անում պարփակել Սև լիճը»: Նա նշել էր նաև, որ աշխատանք է տարվում ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ:


Մայիսի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում նկար էր տեղադրել և գրառում կատարել. «Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Նարեկ Ղահրամանյանի հետ այսօր գնացել էինք Սև լիճ»: Դրա նպատակն էր՝ «վերջ տալ շահարկումներին և հստակ արձանագրել, որ Սև լճի մերձակայքը գտնվում է հայկական զինուժի վերահսկողության ներքո»: Եվ ահա, վերջին օրերին ադրբեջանական սոցցանցերում և Տելեգրամ-ալիքներում ակտիվորեն շրջանառվում է տեսանյութ, որտեղ երևում են ադրբեջանցի զինվորականներ ու ադրբեջանական «պոստ»:


Ըստ քննարկումների, խոսքը հենց այն տարածքի մասին է, որտեղ կատարվել է նշյալ նկարը, այսինքն, ադրբեջանական զինվորները ոչ միայն շարունակում են մնալ Սև լճի տարածքում, այլև որոշակի առաջխաղացում են ունեցել: Ճիշտ կլիներ, որ մեր համապատասխան գերատեսչությունները ժամանակին արձագանքեին նման տեղեկություններին, որպեսզի հանրությանը պարզ լինի՝ իրականում Փաշինյանի ասած «աշխատանքները» որևէ արդյունք տվե՞լ են, ի վերջո, թե՞ ընդհակառակը, թշնամու զինվորները դեռ մի բան էլ առաջ են եկել...»


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 20․07.21թ համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր