Տեսանյութ.Մեկնարկել է Սամվել Կարապետյանի աջակիցների հավաք երթը          Իլոն Մասկը X-ի օգտատերերի շրջանում՝ հարցում է անցկացնում ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցության ստեղծման վերաբերյալ       Նիկոլ Փաշինյանի՝ «կտանեմ բոլորիդ՝ ԱԱԾ պադվալները կլցնեմ» հայտարարությունն արդյոք ներգործություն չէ՞․ Դանիելյանը՝ Վարդապետյանին    

21 հուլ 2021 15:02

Տեսանյութ.Սյունիքն այսօր մեկ ժամվա կեր է Ադրբեջանի համար, 12 ստրատեգիական ճանապարհների վրա նստած է թուրքը

« Նիկոլ Փաշինյանը գլխատել է Սյունիքը. շինծու, կեղծ  հոդվածներով Սյունիքի գրեթե բոլոր համայքների ղեկավարները կալանավորվել են: Սյունիքն այսօր անպաշտպան, ողորմելի վիճակում է»,-ասուլիսում ասաց պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը:


Նա նշեց, որ Մեղրիի՝ Արաքսի ափից մինչև Գեղարքունքի մարզի սահման ՀՀ Զինված ուժերից սահմանի պաշտպանության գործում ընդգրկված է մոտ 350 զինվորական:


«Այդ նույն հատվածում Ադրբեջանն արդեն կառուցել է և զինված ծառայության մեջ է ընդգրկել 6 զորամաս, 8 զորատեսակ, 12 հազար զինվորական: Այսինքն մենք այսօր Սյունիքում և Գեղարքունիքում 12 հազար ադրբեջանական զինվորական ուժի դեմ ունենք 300-350 անկազմակերպ, վրանների մեջ քնող, պաշտպանական դիրքեր, խրամատներ չունեցող…


Իմքայլական տականքներ՝ 9 ամսում մի հատ խրամատ, մի հատ խրամուղի, մի հատ կրակակետ կառուցե՞լ եք, թե՞ ոչ: Իհարկե, ոչ»,- ասաց Վ.Հովհաննիսյանը:


Նա ընդգծեց՝ Սյունիքն այսօր մեկ ժամվա կեր է Ադրբեջանի համար, 12 ստրատեգիական ճանապարհների վրա նստած է թուրքը:


«Երբ Փաշինյանը բարոյազրկեց հայոց բանակը, զինաթափեց հայոց բանակը, տարավ, կոտորեց հայ երիտասարդներին, Արցախը հանձնեց թուքին, ԱԱԾ-ն լռեց: Նույնն անում է հիմա»,- ասաց Վ.Հովհաննսիյանը: 


Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր