Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

22 հուլ 2021 14:28

Տաջիկստանի պատմության մեջ առաջին անգամ ուսումնական տագնապով ոտքի են հանվել ԶՈՒ բոլոր ստորաբաժանումները

Տաջիկստանում գիշերը ուսումնական տագնապի ազդանշանով ոտքի են հանվել երկրի զինված ուժերի և ուժային կառույցների բոլոր ստորաբաժանումները, հայտնում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ նման ստուգումն անցկացվում է ինքնիշխան Տաջիկստանի պատմության ընթացքում առաջին անգամ: Ներգրավվել է 100 000 զինծառայող և իրավապահ մարմինների աշխատակից, ինչպես նաև 130 000 պահեստազորային ու շարքային:

Բացի այդ, 20 000 զինվոր ու պահեստային սպա ուղարկվել է տաջիկա-աֆղանական սահման՝ «սահմանապահ զորքերի ստորաբաժանումները համալրելու համար»:

Նշվում է, որ Տաջիկստանում զինված ուժերի մարտական պատրաստության ստուգումն անցկացվում է Աֆղանստանի հետ սահմանին տիրող իրավիճակի հետ կապված անհանգստության աճի ֆոնին: Հատկապես այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժումը գրավել է տաջիկա-աֆղանական սահմանի երկայնքով սահմանամերձ շրջանների մեծ մասը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր