Ինչի՞ց է վախենում իշխանությունը. ԱԺ դահլիճի մուտքերին ռենտգեն սարքեր են տեղադրվել և պատգամավորները ստիպված կլինեն անցնել դրանց միջով.«Հրապարակ»

Մինչեւ վերջերս նման սարքերը տեղադրված էին խորհրդարանի երկու մուտքերի՝ Բաղրամյանի եւ Դեմիրճյանի անցակետերում միայն։
ԱԺ նախագահ դառնալուց հետո Արարատ Միրզոյանը նման մի սարք նաեւ իր աշխատասենյակի մուտքի մոտ տեղադրեց, հիմա հերթը դահլիճի մուտքերինն է։ Թե ինչից է վախենում իշխանությունը, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը, կարելի է միայն կռահել։ Այսուհետ իրենց խորհրդարանական գործընկերները ոչ թե կոմֆորմիստ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն են, այլ ռադիկալ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, որոնց անդամների մի մասին այդ նույն Նիկոլ Փաշինյանը բանտ է նստեցրել»: