Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

23 հուլ 2021 11:13

Հարավային Աֆրիկայում հնագետները հայտնաբերել են մարդու անհայտ տեսակ, որը 2 միլիոն տարվա պատմություն ունի

Հարավային Աֆրիկայում հնագետները հայտնաբերել են մարդու անհայտ տեսակ, որը 2 միլիոն տարվա պատմություն ունի։


2013 թ․ մասնագետներն ուսումնասիրում էին դոլոմիտե քարանձավներ։ Քարանձավների համալիրի անվանումը խորհրդանշական է՝ Ծագող աստղ։ Դրանցից մեկում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ոսկրեր, որոնք նման են եղել մարդկային ոսկորների, սակայն, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, այդպիսին այնքան էլ չեն հանդիսանում։


Մանրամասն հետազոտությունը ցույց է տվել, որ մնացորդները պատկանում են նախկինում անհայտ մարդկային տեսակի, որն անվանվել է «սառույցի մարդ»։


Գիտնականներին հաջողվել է մոդելավորել հնագույն մարդու արտաքին տեսքը։ Օրինակ՝ ձեռքերի և ոտքերի մատները խիստ դեֆորմացված են եղել։ Դա վկայում է այն մասին, որ մարդը հետությամբ ծառեր է մագլցել, միգուցե ավելի լավ, քան կապիկները։ Ոտքերը եղել են երկար, այսինքն՝ ունակ են եղել մարդիկ երկար տարածություններ հաղթահարելու։ Հասակը շատբարձր չի եղել՝ ոչ ավելի, քան մեկուկես ետրը, իսկ քաշը չի գերազանցել 50 կգ-ն։ Ուղեղի չափսը ևս փոքր է եղել։


Գիտական աշխարհում այս իրադարձությունը բանավեճերի տեղիք է տվել։ Գիտնականների հիմնական վարկածն այն է, որ մնացորդները պատկանել են Հարավային Աֆրիկայի տարածքում 2 միլիոն տարի առաջ բնակված հոմինիդների որևէ տեսակի։ Սակայն այս վարկածը ճշգրիտ չէ։


Գիտնականները տեղեկացնում են, որ քարանձավերի ուսումնասիրությունը շարունակվում է, և մոտ ապագայում միգուցե որոշ հարցերի պատասխաններ առավել հստակ դառնան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր