Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

23 հուլ 2021 11:56

«Ինչ–որ աղացած միս են կերել». Արմավիրում ութ մարդ թունավորվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Չորս հոգուց բաղկացած ընտանիք սննդային թունավորմամբ երեկ գիշեր տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին կենտրոնից։

«Անհրաժեշտ բուժօգնություն ենք ցուցաբերել, տուն ենք ուղարկել։ Սննդային թունավորման պատճառն այն էր, որ ինչ–որ աղացած միս էին կերել», – ասացին բժշկական կենտրոնից։

Նշենք, որ թունավորվածները բոլորը չափահաս մարդիկ են, նրանց մեջ երեխաներ չկան։

Shamshyan.com-ի տեղեկություններով`ընտանիքի անդամները աշխատում են Արմավիրում գործող «Հիսուսի մանուկներ» բժշկական կենտրոնում։ Կայքը հայտնում է, որ բացի այս չորս հոգուց՝ սննդային թունավորում են ստացել «Հիսուսի մանուկների» ևս չորս աշխատակից։ Ըստ կայքի` նրանք ընդմիջման ժամին տեղի սննդի կետերից մեկից պատվիրված քաբաբ են կերել։

Նշենք, որ առողջապահության նախարարությունը պարբերաբար տարածում է հաղորդագրություններ` նշելով, որ ամռան ամիսներին սննդամթերքի բացօթյա ոչ ճիշտ պատրաստմամբ և հակասանիտարական պայմաններում վաճառքի հետ կապված ավելանում են աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների դեպքերը։

Նախարարությունը հիշեցնում է` աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար հետևել ձեռքերի հիգիենային, սննդամթերքը օգտագործելուց առաջ լավ լվանալ, պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում, ընտրել թարմ սննդամթերք, չգնել արևի ճառագայթների, մթնոլորտային տեղումների, փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող փողոցներում, բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող սննդամթերք, մասնավորապես պետք է խուսափել նման վայրերում վաճառվող միս-մսամթերքից, կաթ-կաթնամթերքից, կրեմային հրուշակեղենից, ձվից, ձկնեղենից, պահածոյացված սննդատեսակներից, կարկանդակներից, փքաբլիթներից, խորովածից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր