«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

23 հուլ 2021 12:41

Որդու զոհվելուց ամիսներ անց հուղարկավորեցին նաև հորը.վերջին նռնակով կպայթեցներ իրեն, բայց գերի չէր ընկնի Ռեմբոն

Արագածոտնի Վարդենիս գյուղն այս օրերին վերջին հրաժեշտն է տալիս անմահ հերոս Ներսես Աղաբաբյանին` Ապարանցի Ռեմբոյին: Դեռ ամիսներ առաջ պատերազմում զոհված որդու` Վահեի հուղարկավորության օրերին հարազատները անորոշության մեջ էին. կամավոր ռազմաճակատ մեկնած Ռեմբոյից օրեր շարունակ լուր չկար:

Կասկածները, թե Ռեմբոն կարող է գերեվարված լինել, փարատվում էին նրա այն տեսակով, որ Ռեմբոն վերջին նռնակով կպայթեցներ իրեն, բայց գերի չէր ընկնի:

Այո՛, Ռեմբոն մարտնչել էր մինչև վերջ, արկերի տարափի տակ չէր նահանջել` անմահանալով  Ջրականի  համար մղվող մարտերում:

Այդպիսին էր Ռեմբոն և մինչև կյանքի վերջին շունչը այդպիսին մնաց: Մասնակցել էր նաև Արցախյան առաջին պատերազմին և, ինչպես բնորոշ էր խոնարհ հայ ազատամարտիկին, երբեք չէր խոսում պատերազմից, առավել ևս՝ իր կատարած սխրագործություններից:

Մարտական ընկերները հետագայում պատմում էին, թե ինչպես է Ռեմբոն ժամեր շարունակ երկու գնդացրով  միայնակ պահել մարտական դիրքը՝ մինչև օգնություն էր տեղ հասել:

Տարիներ առաջ`Մայիսի 28-ին, Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված միջոցառման ժամանակ սպարապետ Վազգեն Սարգսյանի  «Ոնց ես, Ռեմբո՛» հայտնի ողջույնը տպավորել էր բոլորին:

Այսքանով հանդերձ, Ռեմբոն մնաց իսկապես խոնարհ հերոս, առավել ևս՝ չուներ կոչումներ ու դափնիներ, ազատ Արցախը նրա համար գլխավոր դափնին էր: Նրա հոգում հայրենիքն իսկապես սրբազնացած էր, և հենց սրբազան հայրենիքի փոքրիկ բեկորի ազատության համար էլ անմահացավ Ռեմբոն` կորստի ցավի հետ մեզ թողնելով հպարտության բարձր զգացում:

Փառք քեզ, հերո՛ս:

Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիսի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր