Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը       ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան    

24 հուլ 2021 10:58

Երասխի գյուղապետին, պարզվում է, թշնամու 7 փամփուշտ է դիպել.Հագիս բրոնիկը չլիներ, ողջ չէի մնա, Աստծո կամքով փրկվեցի

Հուլիսի 19-ի լարված գիշերը պարզվում է Երասխի գյուղապետի մարմնին թշնամու զենքից 7 կրակոց է դիպել: Ընդ որում, 7 արձակած փամփուշտից 6-ը հենց որովայնի ու սրտի շրջանում։ Բարեբախտաբար, Ռադիկ Օղիկյանը ողջ է մնացել հագին ունեցած զրահաբաճկոնի շնորհիվ։

Յոթերորդ դիպուկ թիրախավոված  կրակոցով թշնամին, այդուհանդերձ, հաջողել է գյուղապետ Օղիկյանի ուսը վնասել։

Բեկորային վնասվածքից բացի, մարմնի մյուս հատվածներում ևս բաց վնասվածքներ կան, բայց դրանք թեթև են ու դեռ պարզված  չէ՝ ստույգ ի՞նչ զինատեսակով է թշնամին այդ օրը հայկական բնակավայրի ուղղությամբ կրակոց արձակել:

Yerevan.Today-ի հետ  զրույցում Ռադիկ Օղիկյանի մարմնական վնասվածքները այսպես են նկարագրում նրա ընկերները և Աստծուն փառք են տալիս, որ Օղիկյանը զրահաբաճկոնով է այդ օրը մարտական հենակետերին մոտեցել՝ բռնկված հրդեհը մարելու նպատակով, հակառակ դեպքում վստահ են՝ ողջ չէր մնա։

«Հագիս բրոնիկը չլիներ, ողջ չէի մնա, Աստծո կամքով փրկվեցի։ Եկող շաբաթ, երբ դուրս գրվեմ հիվանդանոցից , որոշել եմ գառ մատաղ անել, տանը հարազատներով կհավաքվենք, ինչպես ասում են՝ երկրորդ ծնունդս նշելու»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Ռադիկ Օղիկյանը՝ միաժամանակ հաստատելով, որ հագի զրահաբաճկինին 5-6 փափմփուշտի հետքեր են եղել։

Օղիկյանի խոսքով, երկրորդ բարեբախտությունն այն էր, որ այդ գիշեր կրակահերթից բռնկված դաշտերի կրակը  մարելու համար ինքը ջրի պոմպը տեղ է հացրել ծառայողական «Լադա 07» մակնիշի մեքենայով։ Ասում է՝ եթե այդ լարված պահին անզգուշորեն անձնական «Նիվա»-ով դիրքին մոտենար, թշնամին կֆիքսեր, մեքենան գուցե պայթեցներ շատ արագ, մինչդեռ 07-ը ցածր է, ղամիշները ծածկում էին մեքենան թշնամու դեսադաշտից։

Չարաբստիկ գիշերվա տեսարանից Օղիկյանը շատ բան չնկարագրեց, բայց հիշում էր, որ իր վիրավավորումից հետո տղաների ակտիվ փոխհրաձգոթյան պայմաններում մի կերպ կարողացել են իրեն դեպի թիկունք մոտեցնել, որպեսզի տեղափոխեն Երևան։

Ի դեպ Ասղիկ ԲԿ ում Երասխի գյուղապետին վիրահատել է բկ փոխտնօրեն Արշակ Մնացականյանը, ով հայտնի քաղաքական գործիչ Արփինե Հովհաննիսյանի ամուսինն է։

Բժիշկը մեզ հետ զրուցում բավարար գնահատեց Օղիկյանի վիճակը՝ ասելով, որ մկանային վնասվացք կա, բայց հետևանք չի կարող առաջացնել։ «Վերականգնողական կուրսերի անհրաժեշտություն չկա, վնասվածքը խորը չէ։ Այնպես որ, երկու օրից, ենթադրում եմ, պարոն Օղիկյանը դուրս կգրվի մեր հիվանդանոցից ու կվերադառնա բնականոն կյանքի»,- ասաց Մնացականյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր