Տեսանյութ.«Պայքարը շարունակվում է». մեկնարկել է ավանդական ջահերով երթը          ԵՄ-ն պաշտոնապես հաստատել է Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրո վարկը       Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը    

24 հուլ 2021 16:56

Բրիտանացի բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա

Անգլիայի հանրային առողջապահական գործակալության (PHE) մասնագետները հայտնաբերել են կորոնավիրուսի ևս մեկ մուտացիա՝ այն ստացել է B.1.621 անվանումը, գրում է The Mirror-ը:


Պարզաբանվում է, որ այս պահի դրությամբ 16 դեպք է հաստատվել, բոլորը վերաբերում են արտասահմանյան ուղևորություններին: Ներկա պահին Մեծ Բրիտանիայում դրա փոխանցման մասին ապացույց չկա:


«PHE-ն լաբորատոր թեստեր է անցկացնում ՝ մուտացիայի ազդեցությունը վիրուսի վարքի վրա ավելի լավ հասկանալու համար», — ասվում է հոդվածում:


Փորձագետների կարծիքով` մինչ այժմ չկա որևէ ապացույց, որ շտամը կորոնավիրուսի պատվաստանյութերը դարձնում է ավելի քիչ արդյունավետ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր