Գյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա որդու դիերը

Հրշեջները բացելով նշված շենքի 31 բնակարանի դուռը, բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են մոր և տղայի դիերը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի գլխավորությամբ։
Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մայրը 37 տարեկան էր, որդին 9-ը։
***Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրուց հայտնում է.
Ըստ մեր ունեցած տեղեկությունների` մայրը որդու հետ 4 օրով վարձակալել են տվյալ բնակարանը։ Այսօր լրացել է ժամկետը, տանտերը եկել է գումարը վերցնելու, սակայն ներսից դռան զանգին չեն արձագանքել։
Ըստ նախնական եզրակացության` մայր ու որդի մահացել են մի քանի օր առաջ։ Հրշեջներն ասել են, որ բնակարանից գազի հոտ չեն առել։
Հավելենք` տունը 4 օրով վարձակալած կինը տանտիրոջն ասել է, թե երևանից է եկել, սակայն տեղում հավաքվածներից ոմանք Sputnik Արմենիայի թղթակցին ասել են, որ իրենք ճանաչում են կնոջը. նա Գյումրու բնակիչ է։