Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից          Իր ուղերձում Փաշինյանը շանտաժի և սպառնալիքի լեզվով էր խոսում       Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը    

27 հուլ 2021 10:45

Մաճկալաշենի գերեվարված բնակիչն ադրբեջանցիների կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտում է, որ ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը:

«Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա  Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի  է ենթարկվել, ինչի հետևանքով նախնական տվյալներով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը:

Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը:

Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին:

Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա»,- գրել է Գեղամ Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչը, ով զբաղվում էր անասնապահությամբ, կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր