Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

27 հուլ 2021 14:19

Թուրքիայում Ռուսաստանին գործարք են առաջարկում՝ կհրաժարվեն Ղրիմը որպես Ուկրաինայի տարածք ճանաչելու մասին, եթե...

Ռուսաստանը և Թուրքիան կկարողանան համաձայնության գալ Ղրիմի կարգավիճակի շուրջ, եթե Մոսկվան ճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ) որպես անկախ պետություն: Այս մասին «Lenta.ru»-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի համալսարանի պրոֆեսոր Մալթեպե Հասան Ունալը, գրում է Ria-ն։


Նա Ռուսաստանին կոչ է արել դառնալ ՀԿԹՀ ճանաչման շարժման առաջնորդ, քանի որ միավորման դեպքում Կիպրոսը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի մաս, ինչը չի բխում Մոսկվայի շահերից:


«Ռուսաստանին անհրաժեշտ չէ անհապաղ ճանաչել Հանրապետությունը. բավական է չխանգարել դա անել իր ուղեծրում գտնվող այլ երկրների և սկսել ուղիղ առևտուր անել Հյուսիսային Կիպրոսի հետ», - բացատրել է Ունալը:


Ունալի կարծիքով, այս դեպքում Թուրքիան կհրաժարվի Ղրիմը որպես Ուկրաինայի տարածք ճանաչելու մասին իր հայտարարություններից, իսկ տեղական ավիաընկերությունները կվերսկսեն ուղիղ թռիչքները դեպի թերակղզի:


Նման պլանը կարող է անիրականանալի թվալ Ղրիմի և Կիպրոսի խնդիրների վերաբերյալ երկու երկրների դիրքորոշումների պատճառով, ասել է Ունալը:


«Բայց մի մոռացեք, որ քաղաքական գործիչները հռետորաբանություն են օգտագործում ՝ բանակցությունների դեպքում ավելի ուժեղ դիրքեր գրավելու համար», - եզրափակել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր