Սեպտեմբերի 9-ին և 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Կառավարությանը նոր լիազորություն կտրվի. «Փաստ»       Մարդկանց մոլորության մեջ են գցում, խաբում են. «Փաստ»    

28 հուլ 2021 14:57

Հնարավոր ահաբեկչություններ՝ Ադրբեջանում.ԱՄՆ պետքարտուղարությունը զգուշացրել է իր քաղաքացիներին

Հուլիսիին ԱՄՆ պետդեպարտամենտը Ադրբեջանին վերագրել է 3-րդ մակարդակի կարգավիճակ՝ հորդորելով իր քաղաքացիներին՝ հնարավորության դեպքում վերանայել իրենց ուղևորությունները Ադրբեջան ահաբեկչության սպառնալիքի, իսկ որոշ շրջաններում նաև COVID-19 վարակի մեծացման ռիսկի պատճառով:

Պետդեպարտամենտը Ադրբեջանը նկարագրելիս նշում է, որ երկրին երկար ժամանակ սպառնացել են ահաբեկչական խմբավորումները, որոնք շարունակում են պլանավորել հնարավոր ահաբեկչություններ Ադրբեջանում:

«Ահաբեկիչները կարող են հարձակվել առանց նախազգուշացման՝ թիրախավորելով զբոսաշրջային վայրեր, տրանսպորտային հանգույցներ, շուկաներ, առևտրի կենտրոններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, հյուրանոցներ, ակումբներ, ռեստորաններ, աղոթատեղիներ, զբոսայգիներ, խոշոր մարզական և մշակութային միջոցառումների վայրեր, կրթական հաստատություններ, օդանավակայաններ և այլ հասարակական վայրեր»,- ասվում է պետդեպարտամենտի ուղերձում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր