Դեկտեմբերի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ       Ես զրկված եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական և հիմնարար իրավունքից    

31 հուլ 2021 10:17

Իշխանությունն «ականապատել» է խորհրդարանը. սարսափում են նոր ընդդիմությունից եւ չեն բացառում, որ անգամ տեռակտեր իրականացնեն.«Հրապարակ»

Հայաստանի սահմանները թշնամու առջեւ անտեր թողած իշխանությունն «ականապատել» է խորհրդարանը։ ԱԺ նիստերի դահլիճի բոլոր մուտքերի մոտ տեղադրվել են անվտանգության սարքեր՝ մետաղորսիչներ։ Իշխանականները մասնավոր զրույցներում խոստովանում են, որ սարսափում են նոր ընդդիմությունից եւ չեն բացառում, որ «Հայաստան» դաշինքն անգամ տեռակտեր իրականացնի, ուստի դահլիճ մտնելուց առաջ բոլորին խիստ զննելու են։ Իսկ խորհրդարանի ապագա խոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասաց, որ անվտանգության այլ միջոցառումներ էլ կձեռնարկվեն, ու հիշեցրեց, որ մեր պատմության ընթացքում ունեցել ենք վատ նախադեպեր՝ սկսած հոկտեմբերի 27-ից։


«Ի դեպ, ասեմ, որ դրա կազմակերպիչներից եւ իրագործողներից մեկը լրագրող է եղել, վերջերս դուք ականատես եղաք, լուսաբանեցիք գնդակահարության տեսարաններ ԱԺ-ի դիմացի փողոցում, եղավ մահափորձ ԱԺ նախագահի դեմ։ Այս ամենը, չգիտես ինչու, դուք չեք հիշատակում ու զարմանում եք, որ անվտանգության կանոնները կարող են ավելի խստանալ»,- ասաց նա։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ :


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր