«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

31 հուլ 2021 17:19

Տեսանյութ.Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին մահացած են գտել Թբիլիսիում,չեն բացառում, որ նրա մահը բխում է Ադրբեջանի կառավարության շահերից

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բաքիհանովին։ Այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները։

Ըստ աղբյուրի, նախ տարածվել է վարկած, որ բլոգերի անշնչացած մարմինը գտել են այն բնակարանում, որտեղ նա ապրում էր, ապա տեղեկատվություն է տարածվել, որ Հուսեյնն ընկել է բազմահարկ շենքից։

Բլոգերի ծանոնթերը չեն բացառում, որ նրա մահը բխում է Ադրբեջանի կառավարության շահերից։

Նրանցից մեկի՝ Ավթանդիլ Մամմադովի խոսքով, Հուսեյնն իրեն պատմել է Թբիլիսիում ադրբեջանցիների խմբի հետ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին։ Բլոգերը կասկած է հայտնել, որ այդ մարդիկ իր վրա հարձակվել են Բաքվից եկած հրամանով։ Մամմադովն ասել է, որ Հուսեյնը քաղաքական ապաստան էր խնդրել Վրաստանից, քանի որ իր հայրենիքում  հետապնդումների էր ենթարկվում։

Դեպքի մասին գրել է նաև ադրբեջանցի լրագրող-հետաքննող Աֆղան Մուխթարլին, որին Թբիլիսիից գողացել ու Բաքու էին տարել։ Նա կոչ է արել ԶԼՄ-ներին բացահայտել Բաքիհանովի մահվան հանգամանքները, քանի որ նրան հետապնդում էին ադրբեջանցի ուժայինները։

Աղբյուրը նշում է, որ հուլիսի 12-ին ադրբեջանցիները ծեծի են ենթարկել Թբիլիսում ապրող Հուսեյն Բաքիհանովին, ում Ադևբեջանում հետապնդում էր ոստիկանությունը։ Հուսեյնը դիմել է ոստիկանություն նաև բժշկական փորձաքննության համար, սակայն մերժում է ստացել։ Վերջին շաբաթվա ընթացքում նրանից լուր չի եղել։

Մուխթարլին պատմել է, որ մայիսի 7-ին Բաքվում անցակցրած ակցիայի ժամանակ Բաքիհանովին ձերբակալել են, 15 օր զրկել ազատությունից։ Ազատ արձակվելուց հետո բլոգերն ասել է լրագրողներին, որ ոստիկանները փորձել են ու սպառնացել իրեն բռնաբարել։ Թբիլիսիում գտնվելիս էլ նա շարունակել է քննադատել Ադրբեջանի իշխանություններին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր