Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

31 հուլ 2021 18:40

Սպասվում է ամպրոպ, անձրև ու քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում hուլիսի 31-ին ցերեկը, օգոստոսի 2-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 1-ին՝ շրջանների զգալի մասում, կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցմամբ, քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ին՝ ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Oգոստոսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր