Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

04 օգոս 2021 10:42

Չավուշօղլուն բողոքել է, թե Ֆրանսիան և Հունաստանը հրշեջ ինքնաթիռներ չեն ուղարկում, Անկարան էլ թե՝ իրենք են հրաժարվել մի շարք երկրների օգնության առաջարկից

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն բողոքել է, թե Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են Թուրքիա հրշեջ ինքնաթիռներ ուղարկելուց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական «Ենի Շաֆաք» թերթին:

«Թուրքիան, իհարկե, ընդունում է այլ երկրների առաջարկած օգնությունը: Ֆրանսիան նախ առաջարկեց ինքնաթիռ ուղարկել, բայց հետո չեղարկեց իր առաջարկը: Հունաստանը նախ ասաց, որ կուղարկի ինքնաթիռ, բայց հետո հրաժարվեց դրանից, քանի որ իրենց մոտ էլ հրդեհներ բռնկվեցին», - ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ իբրև թե Անկարան ինքն է հրաժարվել մի շարք երկրների օգնության առաջարկից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր