Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

04 օգոս 2021 13:15

Տեսանյութ.Մեզ բնում խեղդողը դեռ չի ծնվել․ մի ձեռքով կիրականացնենք վերահսկողություն, մյուսով՝ կկազմակերպենք այն բոլոր ցույցերը, որոնցից այդքան սարսափում են իշխանությունները

Այս պահին երկու ընդդիմադիր ազգային ուժեր ունեն խորհրդարանական մանդատ և իշխանությանը թույլ չեն տալու ինչ ուզել, բանակցել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։


«Մեր մեջ Փաշինյանի հետ սուրճ խմող չկա, չկան մարդիկ, որ հետը սուրճ խմեն, հետո լեգիտիմացնեն նրա հակահայկական գործունեությունը։ Որևէ մեկի մտքով չանցնի, որ մենք «ռուպրները» մոռացել ենք և անցել ենք մանդատի, մի ձեռքով կարող ենք իրականացնել խորհրդարանական վերահսկողություն, մյուս ձեռքով՝ կազմակերպել այն բոլոր ցույցերը, որոնցից այդքան սարսափում են իշխանությունները»,-ասաց նա։


Դիտարկմանը, թե «Պատիվ ունեմ»-ին մեղադրում են, թե չի կարող ռադիկալ ընդդիմություն լինել, Մամիջանյանն արձագանքեց, թե 2018-ից ՀՀԿ-ն եղել է գործող վարչակազմի ամենառադիկալ ընդդիմությունը, իսկ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը եղել է առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որը բարձրաձայնել է այն անվտանգային խնդիրների մասին, որոնք ծառացած են եղել ՀՀ-ի առջև։


Մամիջանյանի խոսքով՝ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորներին լռեցնելը բարդ է, և ԱԺ դահլիճում չկա մեկը, որը կարող է իրենց լռեցնել այս կամ այն պատրվակով։ «Իշխանությունն ապօրինաբար զավթած անձինք իրենց հասցեին ամեն անգամ լսելու են այն, ինչին արժանի են»,-նշեց պատգամավորը։


Անդրադառնալով 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի ստեղծմանն ու քննարկումներին, թե այն կարող է իշխանության ներկայացուցիչ ղեկավարել, Մամիջանյանն ասաց․ «Ինձ համար նոնսենս է, որ մեղսակիցը կարող է քննել հանցագործությունը, դա խունտայի վրայից 44-օրյա պատերազմի խարանը մաքրելու փորձ է»։


Մանրամասները՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր